Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2011 14:45
ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը ՙԵրևան Սիթի՚ սուպերմարկետներում բացել է վաճառքի 7 գրասենյակ և 5 ներկայացուցչություն
ԱրմԻնֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը ՙԵրևան Սիթի՚ սուպերմարկետներում բացել է վաճառքի 7 գրասենյակ և 5 ներկայացուցչություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն ոռ Խաչատրյանը, եթե ապահովագրական պրոուկտն ունի զանգվածային բնույթ, ապա հեշտությամբ կարող է հայտնվել մյուս զանգվածային պրոդուկտների շարքում, ինչն էապես թեթևացնում և արագացնում է ԱՊՊԱ պոլիսի ձևակերպումը: .Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերության նոր գրասենյակներն ու ներկայացուցչություններն ավելի լայն գործառնություններ կիրականացնեն, այդ թվում` ԿԱՍԿՈ, տուրիստների ապահովագրության հատվածներում:
Ընկերությունը լայն աշխարհագրական ներգրավվածություն է ապահովել գործակալների ցանցի միջոցով, որը 2011 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 73 ֆիզիկական և 63 ֆիզիկական անձ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի 9 ամիսներին Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության պրեմիաների ծավալը կազմել է 2.179 մլրդ.դրամ ¥3 տեղ¤: Հոկտեմբերի 1-ին ընկրության ակտիվները կազմել են 3.2 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Ընկերության ընդհանուր կապիտալը հասել է 1.8 մլրդ.դրամի, գրանցելով տարեկան 70% աճ. իսկ կուտակված շահույթը կազմել է 511.4 մլն.դրամ: