Երկուշաբթի, 9 Հունվարի 2012 15:16
Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի նոյեմբերին աճել է 2,7 տոկոսով` մինչև 2.8 մլրդ դոլար
ԱրմԻնֆո: Հայաստանի դրամական զանգվածը 2011 թվականի նոյեմբերին աճել է 2,7%-ով, հունվար-նոյեմբեր ամիսներին` 22,2%-ով (տարեկան կտրվածքով` 27,6% աճ)` դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 1.071 տրլն դրամ (2.8 մլրդ դոլար):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավաները նոյեմբերին ավելացել են 0,3%-ով (հունվար-նոյեմբեր ամիսներին 19,1% աճ)` դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 328 մլրդ դրամ: Դրամական զանգվածի ընդհանուր ծավալաի 26,7%-ը կամ 286.2 մլրդ դրամ բաժին է ընկել դրամային ավանդներին, իսկ 42,7% կամ 457 մլրդ դրամ` արտարժութային ավանդներին:
Արտաքին ակտիվները 2011 թվականի նոյեմբերին կրճատվել են 2,2%-ով` մինչև 28.8 մլրդ դրամ (հունվար-նոյեմբեր ամիսներին` ավելի քան 6 անգամ անկում): Ներքին ակտիվները նոյեմբերին ավելացել են 2,8%-ով (հունվար-նոյեմբեր ամիսներին` 50% աճ)` մինչև դեկտեմբերի 1-ը գերազանցելով 1 տրլն դրամը:
Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջներն արձանագրվել են 34.1 մլրդ դրամ բացասական մակարդակում (նոյեմբերին` 24,4% աճ): Տնտեսությանը բաժին է ընկել 1.28 տրլն դրամ` նոյեմբերին 2,7% աճ: Կազմակերպություններին բաժին է ընկել 752.4 մլրդ դրամ (նոյեմբերին` 2,8% աճ), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 499.5 մլրդ դրամ (հաշվետու ամսում` 2,5% աճ), ոչ առևտրային ձեռնարկություններին բաժին է ընկել 13.7 մլրդ դրամ (նոյեմբերին` 1% անկում):