Երկուշաբթի, 9 Հունվարի 2012 18:59
Հայաստանի բանկերում ավանդների ծավալները 2011 թվականի նոյեմբերին աճել են 2.5%, մինչև 2.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011 թվականի նոյեմբերին աճել է 2.5%, հունվար-նոյեմբերին` 28.5%, դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 924 մլրդ. դրամ կամ 2.4 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.7% կամ 283.6 մլրդ. դրամ (740 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69.3% կամ 1.67 մլրդ.դոլար (640 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում նոյեմբերին աճել է 0.3%-ով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21% կամ 193.4 մլրդ.դրամ (նոյեմբերին անկումը կազմել է 2.9%): Ռեփզիդենտներին ներգրավված ավանդների բաժինը կազմել է 79% կամ 730.6 մլրդ.դրամ, որտեղ 272.4 մլրդ.դրամը ՀՀ դրամով ներգրավված ավանդներն են, իսկ 458.2 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները:
Լեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 38.2% կամ 278.9 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 61.8% կամ 451.9 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 461.1 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 3.9%, իսկ տարվա կտրվածքով` 39.4%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հոկտեմբերին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները 9.01%-ից բարձրացել են մինչև 9.28%, իսկ տարվա կտրվածքով` 0.2 տոկոսային կետով: