Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 18:55
Հայաստանի արտաքին պարտքը 2011 թվականի երրորդ եռամսյակում աճել է 5.3 տոկոսով, մինչև 7.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2011 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 5.3%, կամ 372.51 մլն.դոլարով, 2011 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 7335.97 մլն.դոլար: Նույն ժամանակահատվածում համախառն արտաքին ակտիվները կազմել են 4889.54 մլն.դոլար, եռամսյակի կտրվածքով աճելով 5.8% կամ 267.32 մլն.դոլարով: Արդյունքում, արտաքին մաքուր պարտքը հաշվետու եռամսյակում աճել է 4.5% կամ 105.19 մլն.դոլարով, կազմելով 2446.43 մլն.դոլար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների, որոնք Արմինֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, համախառն արտաքին պարտքի 40.07%-ը ¥2939.52 մլն.դոլար, որոնք ամբողջությամբ հանդիսանում են երկարաժամկետ վարկեր¤ կազմել է պետական կառավարման համակարգի բաժինը, 21.66%-ը`առևտրային բանկերի երկարաժամկետ վարկերը, 16.39%-ը`մասնավոր հատվածի բաժինը, 9.90%-ը` դրամավարկային կարգավորման մարմինների բաժինը, իսկ 11.99%-ը`օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ի դեպ, առևտրային բանկերի կարճաժամկետ վարկերի գծով պարտքը եռամսյակի կտրվածքով աճել է 2 անգամ, մինչև 155.08 մլն.դոլար, իսկ երկարաժամկետ վարկերի գծով`3.4%, մինչև 724.21 մլն.դոլար:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ համախառն արտաքին պարտքը կազմել էր 5858.78 մլն.դոլար, համախառն ակտիվները`2559.47 մլն.դոլար, ինչի արդյունքում մաքուր արտաքին պարտքը գրանցվել էր 3299.31 մլն.դոլար: