Չորեքշաբթի, 11 Հունվարի 2012 16:42
Հայաստանում մատուցվող ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ծավալը մեկ տարում աճել է 9.6 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում մատուցվող ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ծավալները 2011 թվականի նոյեմբերին, 2010 թվականի նոյեմբերի համեմատ ավելացել է 9.6%, կազմելով 15.4 մլրդ դրամ ($ 40.2 մլն): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նոյեմբերին մատուցվող ֆինանսական ծառայությունների ծավալները 9.6%-ով ավելի քիչ են եղել, քան հոկտեմբերին:
Ընդ որում, մատուցված ֆինանսական և ապահովագրական ծառայությունների բաժինը նոյեմբերին կազմել է բնակչությանը մատուցված ընդհանուր ծառայություների 20.7%-ը, կազմելով 74.2 մլրդ դրամ ($ 194 մլն.դոլար), գրանցելով տարեկան 4.4% աճ, իսկ հոկտեմբերի համեմատ 6.8% անկում:
Ըստ վիճակագիրների, նոյեմբերին մատուցված ծառայությունների շարքում առյուծի բաժինն ընկնում է կապի և տեղեկատվության (հաղորդակցության) ոլորտին` 22.7%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 16,9 մլրդ դրամ ($ 44.1 մլն.դոլար), տարեկան 6.4% աճով, իսկ հոկտեմբերի համեմատ 2,8% անկումով: Հաջորդ տեղում է տրանսպորտի ոլորտը`21.4% կամ 16 մլրդ.դրամ ($ 41.5 մլն.դոլար), 2010 թվականի նոյեմբերի համեմատ ավելանալով 1.8%, իսկ հոկտեմբերի համեմատ կրճատելով 8%:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի նոյեմբերին ինչպես տարեկան կտրվածքով, այնպես էլ հոկտեմբերի համեմատ, ամենաբարձր աճն արձանագրվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների գծով, համապատասխանաբար կազմելով` 32.7% և 4.7%, համապատասխանաբար, կամ 3.3 մլրդ դրամ էր ($ 8.7 մլն): Հյուրանոցային և հասարակական սննդի ոլորտներում մատուցված ծառայությունները 2011 թվականի նոյեմբերին, 2010-ի նոյեմբերի համեմատ գրանցել են 14.5% աճ, իսկ հոկտեմբերի համեմատ` 2.2%, հասնելով 4.3 մլրդ դրամի ($ 11.2 մլն): Իրականացված անշարժ գույքի գործարքների ծավալները նոյեմբերին կազմել են 2,4 մլրդ դրամ ($ 6.4 մլն), տարեկան 5.2% անկումով, իսկ հոկտեմբերի համեմատ ավելանալով 4.4%:
Մատուցված վարչական ծառայությունների ծավալները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ կրճատվել է 10.2%, իսկ 2010-ի նոյեմբերի համեմատ`11.7%, կազմելով 3,9 մլրդ. դրամ ($ 10.2 մլն): Մշակույթի և ժամանցի ծառայությունների ոլորտում նոյեմբերին տրամադրվել է 8.6%-ից ավելի պակաս ծավալի ծառայություններ, քան հոկտեմբերին, բայց 21.5%-ով ավելի, քան 2010-ի նոյեմբերին, մինչև 3.1 մլրդ դրամ ($ 8.2 մլն): Ընդ որում, կրթության համակարգում մատուցված ծառայությունների ծավալները գրանցել են տարեկան 0.7% անկում, իսկ նոյեմբերի համեմատ` 29.1%, կազմելով 3.2 մլրդ.դրամ ($ 8.4 մլն):