Ուրբաթ, 13 Հունվարի 2012 16:42
Ազգային Հիփոթեքայինի վերաֆինանսավորման պորտֆելը կազմել է 17.113 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Ազգային Հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորման պորտֆելը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 17.113 մլրդ.դրամ ¥2320 վարկ¤: Ընդ որում, միայն դեկտեմբերին տրամադրվել է 830 մլն.դրամ գումարի 115 հիփոթեքային վարկ:
Ներկայումս ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ գլխավոր պայմանագրեր ունի Հայաստանի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, դրանք են`Հայբիզնեսբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ (Հայաստան) Բանկը, HSBC Հայաստան Բանկը, Ինեկոբանկը, Byblos Bank Armenia, Յունիբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, ինչպես նաև` Առաջին հիպոթեքային ընկերությունը, Global Credit և Էքապրես Կրեդիտ վարկային կազմակերպությունները:
Ազգային հիփոթեքային ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հուլիսի 16-ին: 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8.2 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 8.5 մլրդ.դրամ, ակտիվները կազմում են 14.659 մլրդ. դրամ, որոնց կազմում 87%-ը կազմում են վարկային ներդրումները: