Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 16:53
Արդշինինվեստբանկը միացել է UNIStream համակարգին
ԱրմԻնֆո. Հայկական Արդշինինվեստբանկը և դրամական փոխանցումների UNIStream միջազգային համակարգը ձեռնամուխ են եղել համագործակցության, որի շնորհիվ հունվարի կեսերից բանկը կսկսի այդ համակարգով սպասարկել հաճախորդներին, իր բոլոր մասնաճյուղերում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Արդշինինվեստբանկի վճարահաշվարկային և ավանդային ծառայությունների զարգացման վարչության ղեկավար Տիգրան Շահինյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 2011 թվականին Արդշինինվեստբանկը միջազգային վճարային համակարգերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների ծավալները մեծացրել է 23%-ով, ապահովելով 181 մլն.դոլարի ցուցանիշ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է UNIStream համակարգի մամուլի ծառայությունից, Արդշինվեստբանկը և համակարգը արդեն հաջողությամբ իրականացրել են համապատասխան ինտեգրացիոն նախագիծը: Այս առիթով UNIStream-ի նախագահ Սուրեն Հայրյանը նշել է, որ դա շատ կարևոր նախագիծ է, որն ընդլայնում է համակարգի ցանցը Հայաստանում: Նա հայտարարել է նաև, որ այս տարի համակարգն առավելագույն կերպով կինտենսիվացնի Հայաստանում իր ցանցի ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Ս. Հայրյանը նշել է, որ կետերի քանակի մեծացումից բացի UNIStream համակարգը Հայաստանում կխթանի նոր պրոդուկտների և օպցիաների, այդ թվում նաև հաճախորդի միասնական քարտի առաջխաղացումը և այլն:
Խոսելով գործընկերության ընդլայնման մասին, համակարգի ղեկավարը տեղեկացրել է, որ բավականին կարճ ժամկետների ընթացքում, բացի վերջին նախագծից, համակարգին արդեն միացել են հայկական 2 բանկեր ¥Պրոմեթեյ Բանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը¤: Հետևաբար, համակարգի գործընկերների թիվը Հայաստանում արդեն կազմում է 4, հաշվի առնելով նաև Յունիբանկին:
Խոսելով համակարգի հաջողությունների մասին, Ս.Հայրյանը նշել է միասնական քարտերի առաջխաղացման բարձր տեմպերը, քանի որ այսօր դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումների 80%-ը կատավում է այդ քարտերի միջոցով: Անցնող տարվա առաջին 9 ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, UNIStream համակարգի շրջանառությունը Հայաստանում, դոլարային արտահայտությամբ, աճել է 20%: Տրանսակցիաների քանակն ավելացել է 10%: UNIStream-ի ծառայություններն իրականացվում են 3 արժույթներով`ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլիով: Հայաստանից դուրս փոխանցումների ժամանակ հաճախորդի համար բացվում է անհասցե օպցիա: