Շաբաթ, 14 Հունվարի 2012 16:46
Նախորդ շաբաթ հայաստանյան բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերը կրճատվել են 1.8%, իսկ դոլարային վարկերն աճել են 0.9%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը¤ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 1.8%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 104.9 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 0.9%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 38.5%¤ 386.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113.4 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 31.7%¤ 387.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 
Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 4.7 մլն.եվրո ¥շաբաթվա անկումը կազմել է 46.6%¤, 492.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.2 մլն.եվրո ¥շաբաթվա անկումը` 14.5%¤, 497.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 503.6 մլն.ռուբլի ¥շաբաթվա անկումը` ավելի քան 2 անգամ¤, 11.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 73.4 մլն.ռուբլի ¥շաբաթվա անկումը` ավելի քան 4 անգամ¤, 12.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 9-13-ը իրականացվել է 3.950 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը`ավելի քան 2 անգամ¤, 386.1 դրամ/դոլար փոխարժեքով: 2012 թվականի հունվարի 9-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 18.6 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 34%¤ 388.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է դեկտեմբերի 10-ին` 9.3 մլն.դոլար: 
Բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արժույթներով գործարքներ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: