Չորեքշաբթի, 18 Հունվարի 2012 12:36
Բողոքներով նախատեսված փոխհատուցումների մեծ մասն իրականացրել են բանկերը և ապահովագրական ընկերությունները
ԱրմԻնֆո. 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղված բողոքներով նախատեսված փոխհատուցումների մեծ մասն իրականացրել են բանկերը և ապահովագրական ընկերությունները, որն ընդհանուր հաշվով կազմել է` 7.2 մլն.դրամ: Մասնավորապես, բանկերը փոխհատուցել են 5.1 մլն. դրամ, ապահովագրական ընկերությունները`1.4 մլն.դրամ, Ավտոապահովագրողների Բյուրոն`565.6 հազ.դրամ, գրավատները`120 հազ.դրամ:
Ըստ ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակից ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տրամադրված տվյալների, 2011 թվականի 10 ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 33.6 մլն.դրամ, որտեղ 43% կազմել է ապահովագրական ընկերությունների բաժինը, 33%` վարկային կազմակերպությունների, 20%` բանկերի և 3%` գրավատների բաժինը: