Երկուշաբթի, 23 Հունվարի 2012 20:12
2011 թվականին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին վճարել են 53 մլն.դրամի փոխհատուցում
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին վճարել են 53 մլն.դրամի փոխհատուցում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ մամուլի ծառայությունից, 2009 թվականից ի վեր վճարված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է 109 մլն.դրամ: Հիմնադրման պահից Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 1868 պահանջ, որից 317-ը վերցվել է քննման, և որից 62%-ը լուծվել է հաճախորդների օգտին: Աղբյուրի համաձայն, 2011 թվականին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 803 պահանջ, որից 145-ը վերցվել է քննման, որից 68%-ը լուծվել է հաճախորդների օգտին: Ընդ որում, 43 պահանջ լուծվել է առանց ֆինանսական հաշտարարի քննման, իսկ գործերի 74%-ը լուծվել է խաղաղ համաձայնությամբ:
Ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացված պահանջների ընդհանուր քանակից 422-ը եղել է բանկերի դեմ, 274-ը`ապահովագրական ընկերությունների, 58-ը` վարկային կազմակերպությունների, 34-ը`գրավատների և 15-ը`այլ ֆինանսական կազմակերպությունների դեմ:
Ֆինանսական հաշտարարի կողմից քննված գործերից 62-ը եղել է բանկերի դեմ, 72-ը` ապահովագրական ընկերությունների և ապահովագրողների Բյուրոյի, 4-ը` վարկային կազմակերպությունների, 8-ը`գրավատների դեմ: