Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012 16:17

Բժշկական անձնական ապահովագրության հայկական շուկան "պատրաստվում է" իր բազմակի աճին


ԱրմԻնֆո: "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Ալթունյան, այս տարվա պետբյուջեով պետական ծառայողներին, որոնց թիվն անցնում է 110 հազարից, նախատեսված է 18 մլրդ.դրամ ընդհանուր գումարի սոցիալական փաթեթ: Պետծառայողներն այդ գումարը կարող են ծախսել 4 ուղություններով, այդ թվում նաև բժշկական ապահովագրության նպատակով: Մի կողմից, այդ ծրագիրը կարող է բերել Հայաստանի բժշկական ապահովագրական շուկայի լուրջ աճին, իսկ մյուս կողմից` այն ապահովագրողների համար որոշակի ռիսկեր է պարունակում: Կկիսվե՞ք այդ հարցի շուրջ Ձեր նկատառումներով:

Միանշանակ է, որ դա դրական քայլ է: Պետությունը բյուջետային ապահովության տակ գտնվող անձանց բյուջեից հատկացնում է 132 հազ.դրամ և առաջարկում այդ գումարը ծախսել 4 ուղղություններով` բուժապահովագրության, այսինքն առողջության համար, հանգստի, կրթության, կամ էլ` հիփոթեքի տոկոսները մարելու համար: Այո, պետությունն ինչ-որ տեղ պետծառայողների փոխարեն ինքն է որոշել, թե այդ փողերը որտեղ կարելի է ծախսել, սակայն, կարծում եմ, որ պետությունն իրավունք ունի նման ձևով վարվելու, քանի որ լրացուցիչ գումարներ է հատկացնում, այլ ոչ թե մտնում է պետծառայողի գրպանը: Դրանից բացի, այդ ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններն էլ նախատեսում են պետծառայողների աշխատանքի արդյունավետության և աշխատունակության բարձրացում:

Ինչ վերաբերվում է ապահովագրողների համար հնարավոր ռիսկերի առաջացման վերաբերյալ Ձեր հարցին, ապա նշեմ, որ բուժապահովագրության նվազագույն բազային փաթեթը, որն այդ ծրագրով առաջարկվում է, համաձայնեցված է շուկայում գործող ութ ապահովագրական ընկերություններից յոթի հետ: Այո, նրանցից յուրաքանչյուրն այդ ծրագրի վերաբերյալ ունի իր սեփական կարծիքը, մեկին մի բան ավելի է դուր գալիս, իսկ մյուս բանն ավելի քիչ, բայց բոլոր յոթ ընկերություններն էլ այդ փաթեթին քվեարկեցին <կողմ>: Այն ապահովագրողները, որոնք չեն ցանկանա զբաղվել ապահովագրության այդ տեսակով, ունեն ծրագրից հրաժարվելու հնարավորություն: Այս առումով շուկայի համար ոչ մի վտանգ չեմ տեսնում: Այլ բան է, եթե վտանգներն սկսեն առաջանալ, երբ ապահովագրողներն սկսեն վճարել խոշոր և անվերադարձ կոմիսիոններ: Այն պայմաններում, երբ փաթեթի արժեքը խստորեն հաշվարկված է, խելամտություն չէր լինի գործակալներին այս գործին ներգրավելը, ինչը նույնիսկ վտանգավոր է շուկայի համար: Հատկապես այս պատճառով է, որ մեր ընկերությունն ապահովագրության այս տեսակը կառաջարկի ոչ թե գործակալների ցանցի, այլ հիմնական աշխատակիցների միջոցով:

Ի՞նչ կարգի ապահովադիրների հետ են ստիպված լինում համագործակցել ապահովագրողները և ինչպիսի՞ն է պոտենցիալ ապահովադիրների տարիքային խումբը, արդյոք նրանք չե՞ն հանդիսանում ապահովագրողի համար ռիսկային:

Պոտենցիալ ապահովագրողների մեծամասնությունը, այսինքն` 78%-ը, 30-50 տարկան կանայք են, որոնք ունեն 60 հազ.դրամից մինչև 120 հազ.դրամի եկամուտ:

Ապահովագրության տեսանկյունից բավականին ռիսկային խումբ է…

Դրանք հիմնականում մտավորականներ են` գրադարանավարներ, ուսուցիչներ, մշակույթի աշխատողներ, որոնք զրկվել են նյութական բարիքներից, ընդ որում` անարդարացի կերպով, և այսօր ապահովագրական ընկերութոյւնները պետության հետ միասին փորձում են լրացնել այդ բացը, ելնելով, իհարկե, մեր ուժերից ու ֆինանսական հնարավորություններից:

Դուք ընդհանուր պատկերացումներ ունեք ապահովադիրների մասին, բայց ծանոթ չեք նրանցից յուրաքանչյուրի հիվանդության պատմությանը: Սակայն, չէ՞ որ մասնակցելով ծրագրին, ապահովագրական ընկերությունը չի կարող հրաժարվել այս կամ այն ռիսկային պետծառայողին ապահովագրելուց…

Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի պարզապես հրաժարվել այս ծրագրից: Բացի այդ, եթե ապահովագրողը, մասնակցելով ծրագրին, վաճառել է, օրինակ, 500 ամենառիսկային պոլիսները, նա կարող է պարզապես դադարեցնել իր մասնակցությունը ծրագրին, պոլիսները փոխանցելով մեկ այլ ապահովագրողի, որն էլ, իր հերթին, կարող է իր ավելի քիչ ռիսկային փաթեթի հաշվին նվազեցնել այդ ռիսկերը:

Այնուամենայնիվ, ապահովագրողներն, ի դեմս պետծառայողների, գործ են ունենում "պրոբլեմային" ապահովադիրների լուրջ խմբի հետ…

Այդ խոմբը կարող է կազմել մոտ 20 տոկոս:

Իսկ կարո՞ղ է կազմել նաև 40 տոկոս:

Ըստ Ձեր տրամաբանության, ապահովագրողը պետք է միայն ապահովագրի քիչ ռիսկային ապահովադիրներին, հրաժարվելով մյուսների՞ց:

Բայց միայն այդ դեպքում է, որ ապահովագրության այդ տեսակը, տվյալ ծրագրի շրջանակներում, կարող է ապահովագրողների համար լինել քիչ թե շատ եկամտաբեր…

Դուք խոսում եք կատարյալ ապահովադիրների մասին, այսինքն, երբ պոլիսները գնում են հարուստ և առողջ մարդիկ:

Խոսքը չի գնում կատարյալ ապահովադիրների մասին, խոսքը ռիսկերի հավասարակշռման անհրաժեշտության մասին է, ինչն այս ծրագրի շրջանակներում դժվար է ապահովել…

Եթե ապահովագրողներից երևէ մեկի բախտը չբերի, նա կարող է սնանկանալ: Իսկ դա տեղի կունենա այն ապահովագրողի հետ, ով գրագետ ձևով չի կառուցել իր աշխատանքը:

Պրն.Ալթունյան, ինչպիսի՞ թափ կստանա բուժապահովագրության շուկան այս ծրագրի ներդրումից հետո:

Կարծում եմ, ավելի քան 300 տոկոս: Դա, առհասարակ, մեծ թռիչք կլինի թե ապահովագրության ինստիտուտի, և թե Հայաստանի բժշկական ծառյությունների շուկայի զարգացման համար: Ապահովագրողների համար առաջնահերթություն կդառնա բժշկական ծառայությունների որակը` ցուցաբերած բժշկական ծառայության համարժեքությունն այս կամ այն պաթոլոգիային, բուժման և ախտորոշման ծախսերի խելամտոթյանը: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ բուժհաստատությունների ղեկավարությունը շահագրգռված է թանկարժեք պրոցեդուրաների մեծ քանակների, իսկ ապահովագրողներն, ընդհակառակը, այս հարցին ռացիոնալ մոտենալու մեջ, այսինքն, բոլոր հիվանդություները բացահայտեկու մեջ, սակայն, ամենակարճ ճանապարհով: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ նորագույն սարքավորումներ և գրագետ բժիշկներ:
Վստահ եմ, որ ծրագիրը բարենպաստ ազդեցություն կունենա երկրի բժշկական ծառայությունների շուկայի վրա, իսկ արդեն 2-3 տարուց, Հայաստանում իր մեկնարկը կստանա երկար սպասված` բժշկական պարտադիր ապահովագրությունը:

Բուժապահովագրության շուկայում, հավանաբար, կան պրոբլեմներ, որոնք ինչ-որ կերպ նեղացնում են ապահովագրողի հնարավորությունները` պոտենցիալ հաճախորդների շրջանում այդ պրոդուկտներն ավելի ակտիվորեն տարածելու հարցում: Պատմեք այդ պրոբլեմների և դրանց լուծումների Ձեր տեսակետի մասին:

Շուկայում գործող 8 ապահովագրական ընկերություններց 4-ն այսօր զբաղվում է բժշկական ապահովագրությամբ: Պատրաստվում է շուկա դուրս գալ նաև 5րդ ընկերոթյունը: Իսկ մեր հիմնական դժբախտությունը` դրանք բժշկական ապահովագրության ցածր սակագներն են: Բացի այդ, կա նաև բնակչության չհասկանալու հարցը, այն, որ նրանք պոլիսը ձեռք են բերում, գործնականում, անվճար: Այն քաղաքացիները, ովքեր այսօր ունեն ապահովագրություն, հաճախ չեն հասկանում ապահովագրության էությունը, իսկ որոշ ապահովադիրների վարքը ես նույնիսկ կանվանեի ռազմատենչ, քանի որ 45 հազ.դրամով ձևակերպելով ապահովագրությունը, ապահովադիրներն ակնկալում են միլիոնի ապահովագրական ծածկույթ: Օրինակ, նրանք հաճախ են զայրանում, երբ հրաժարվում են բուժել նրանց ատամները, որոնց հետ կապված պրոբլեմներն առաջացել են բժշկական ապահովագրության պայմանագիրը կնքելուց շատ ու շատ առաջ: Իսկ ապահովագրության էությունը և պայմաններն ապահովագրվածին բացատրելու համար ապահովագրական ընկերության մասնագետը հաճախ է ստիպված լինում վատնելու երկար ժամանակ:

Կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է երկրում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման պլանների մասին: Չէ՞ք կարծում, որ այսօր ապահովագրողներից բացի, իշխանություններն էլ պետք է զբաղվեն տեղեկատվական բացատրական աշխատանքներով:

Բժշկական ապահովագրության մեր որոշ ռազմավարների ճառերում հաճախ նոտաներ են լսվում, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է բուժի համարյա թե ամեն ինչ, այդ թվում նաև բնակչությանը տրամադրելով էքստրա-մակարդակի պալատներ, սպասարկելով նրանց հերթից դուրս: Սակայն, օրինակ, Մեծ Բրիտանիայում, ողնաշարի գրիժան պարտադիր բժշկական ապահովագրության պոլիսով բուժելու համար ապահովադիրը հերթագրվում է, ինչը կարող է տևել մի քանի տարի, քանի որ պարտադիր ապահովագրության շրջանակներում գործող սակագներով բուժվել ցանկացողների թիվը մեծ է, իսկ բուժողների թիվը` քիչ: Նման դեպքերում պարտադիր ապահովագրության պոլիսի հետ միասին մարդիկ գնում են նաև կամավոր ապահովագրության պոլիս, որպեսզի վիրահատվեն օպտիմալ ժամկետներում: Իսկ մեզ մոտ, ըստ իմ դիտարկումների, նախատեսվում են սահմանել կոշտ նորմատիվներ, պարտադիր ծրագրի մեջ ներառելով հնարավոր բոլոր օպցիաները, չնայած, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը դա երաշխավորված բժշկական օգնության տրամադրումն է, իսկ կամավոր բժշկական ապահովագրության էությունը` պարտադիրի պայմանների բարելավումն է, ընդլայնելով շրջանակները:

Պրն.Ալթունյան, վերջին 2 տարիներին կամավոր բժշկական ապահովագրության սակագներն աճել են 30-40 տոկոսով: Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս կփոխվի ապահովագրողների գնային քաղաքականությունն ու ինչպիսի՞ գործոնների ազդեցության տակ:

Մեր ընկերությունում սակագները բարձրացել են միայն 80 հազ.դրամից բարձր արժեքով ծրագրերի համար: Իսկ 80 հազ.դրամից էժան բուժապահովագրության ծրագրերի գները վերջին 2 տարիներին աճել են 3 անգամ: Սա առաջին հերթին թելադրված է բժշկական ծառայությունների և բժշկական պրեպարատների գների աճով, ինչպես նաև ապահովագրական ծրագրերի ընդլայնումով:

Ռուսաստանում պարտադիր բժշկական ապահովագրությամբ զբաղվող որոշ խոշոր ապահովագրողներն ունեն սեփական կլինիկաները: Այդ փորձն արդեն հասցրել են ձեռք բերել նաև հայ ապահովագրողները: Մասնավորապես, դեռ 2009 թվականին Երևանում ստեղծվեց "Մեդասիստ" բժշկական կենտրոնը, որը հիմնականում սպասարկում է Ձեր կողմից ղեկավարվող ապահովագրական ընկերության հաճախորդներին: Պատմեք բուժկենտրոնի գործունեության մասին: Ինչպե՞ս եք գնահատում նման ներդրումների արդյունավետությունը:

Բժշկական կենտրոնն այս տարվա ապրիլին տեղափոխվեց ավելի հարմարավետ շենք, ստանալով նաև նոր տեսակի լիցենզիա` գործնականում բոլոր տեսակի ամբուլատոր բժշկական ծառայությունների մատուցման գծով: Բուժկետրոնի ծառայությունները ձեռնտու են մեր ընկերությանը, քանի որ ունեն աննախադեպ ցածր գներ, ինչպես նաև բարձր որակ: Դրանք ձեռնտու են նաև ապահովագրվածներին, քանի որ ապահովագրական ընկերությունը շահագրգռված է հաճախորդի արագ և վերջնական բուժման մեջ:

Այսինքն, կենտրոնը դարձել է բազմապրոֆիլ բժշկական կենտրո՞ն:

Այո, ժամանակակից լաբորատորիայով և կինիկական-ախտորոշման բազայով: Տեղին է նշել, որ որ ինստրումենտար բազայի ձևավորումը դեռ շարունակվում է: Մասնավորապես, ներկայումս բանակցություններ են ընթանում ժամանակակից թվային ռենտգեն-ապարատի ձեռքբերման ուղղությամբ: Այդ նպատակով բուժկենտրոնի ատամնաբուժական կենտրոնի ղեկավարը մեկնեց Ֆինլանդիա, նախ, որպես ատամնաբուժների քաղաքային մրցույթի հաղթող, և երկրորդ, օրթոպանտոմոգրամմայի նոր սարք ձեռք բերելու համար: Այդ սարքը ստեղծում է գանգի ներքևի մասի ողջ պատկերը և բացահայտում հաճախորդի ստոմատոլոգիական բոլոր պատոլոգիաները, ինչպես նաև ֆրոնտիտները, գայմորիտները և այլն: Նման լայն հնարավորություններով սարքեր Հայաստանում դեռ չկան: Միանշանակ է, որ բուժկենտրոնի ֆունկցիոնալ, հետազոտական և լաբորատոր բազան մշտապես կնորացվի:

Որքա՞ն բուժական բաժանմունքներ կան "Մեդասիստ"-ում:

Ներկայումս դրանց թիվը կազմում է 19, իսկ առաջիկայում նախատեսվում է բուժկենտրոնում բացել ևս 11 բուժական բաժանմունքներ, միաժամանակ ընդլայնելով փոքր վիրահատականը, ցերեկային ստացիոնարը, պրոցեդուրայինը, ֆիզոթերապիայի կաբինետը և այլն: Այսինքն, դա կլինի լիարժեք ամբուլատոր ծառայություն:

Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում ապահովադիրների սպասարկումը բուժկենտրոնում:

"Մեդասիստ" բժշկական կենտրոնի և "ԻՆԳՈ Արմենիա" ապահովագրական ընկերության միջև կազմակերպչական մեծ կապ իրականում գոյություն չունի: Ապահովագրվածներն ունեն ընտրելու լիակատար իրավունք, իսկ ազդեցության միակ մեթոդը, դա ծառայությունների ամենաբարձր որակն է: Միևնույն ժամանակ, կենտրոնը շահագրգռված է նաև այլ հաճախորդների ներգրավման մեջ, հետևաբար, սպասարկման որակը հավասարեցվում է եվրոպականի մակարդականին:

Այսինքն, կենտրոնում ազատորեն սպասարկվում են նաև այլ ապահովագրական ընկերությունների հաճախորդնե՞րը:

Անկասկած, "Մեդասիստը" ինքնուրույն գործող կազմակերպություն է: Միակ կապն այն է, որ մինչև հինադրումը "Մեդասիստը" բավարարում էր միայն ապահովագրական շուկայի շահերը, մասնագիտական, գործունեության թափանցիկության, գործընթացի ռացիոնալացման, սոֆթի տեսանկյուններից և այլն վերցրած, և ինչպես սցենարն է գրվում դերասանի համար, այնպես ել "Մեդասիստը" բացվեց, առաջին հերթին, ապահովագրական ընկերություններում ապահովագրված հաճախորդներիսպասարկման համար:

Պատասխանելով հաճախորդների սպասարկման համակարգի վերաբերյալ Ձեր հարցին, ասեմ նաև, որ "Մեդասիստի" մասնագետներն աշխատանքի ընդունվելիս կողմնորոշվում են այս կամ այն ընկերության, տվյալ պահին` "ԻՆԳՈ Արմենիայի", ապահովագրական պրոդուկտների վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներով, որը կենտրոնի հետ ունի հաճախորդների սպասարկման պայմանագիր: Մյուս ապահովագրական ընկերություններում ապահովագրված հաճախորդներն այստեղ են գալիս իրենց սեփական ցանկությամբ, այնպես, ինչպես կարող էին ընտրել հանրապետության ցանկացած այլ բժշկական կենտրոն:

Անձնական հանդիպումների ընթացքում ես բազմաթիվ անգամ ասել եմ, ու հիմա էլ եմ ուզում ասել, որ բուժկենտրոնում կատարվող սպասարկումը երաշխիքներ է ստեղծում, որպեսզի ոչ մի ապահովագրական ընկերություն բուժսպասարկման միջոցով չփորձի իր կողմը գրավել հաճախորդներին: "Մեդասիստը" շահագրգռված է մյուս ապահովագրական ընկերությունների հաճախորդների անկողմնակալ սպասարկման մեջ, շահագրգռված է, որ բուժկենտրոնի միջոցով որևէ ապահովագրական ընկերությունից դեպի մյուսը հաճախորդների արտահոսք կամ ներհոսք տեղի չունենա: Հարցնում եք, ինչո՞ւ: Որովհետև ինչքան շատ ապահովագրական ընկերություններ են սպասարկվում բուժկենտրոնում, այնքան դա ձեռնտու է բժշկական կենտրոնին:

Իսկ միթե՞ "Մեդասիստի" համար միևնույնը չէ, թե որ ապահովագրական ընկերության հաճախորդին է սպասարկում, թեկուզ միայն մեկ ընկերության հաճախորդին, չէ՞ որ դրանից բուժկենտրոնը ոչինչ չի կորցնում:

Հնարավոր չէ բոլոր հաճախորդներին հավաքել մեկ ապահովագրական ընկերությունում, "Մեդասիստը" դա հիանալիորեն է հասկանում: Եթե բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվել է 100 հազ.մարդ, ապա միայն մեկում կարող է ապահովագրված լինել 30 հազ.մարդ: Իսկ ինչու հրաժարվել մյուս 70 հազար ապահովադիրներին սպասարկելուց: Հետևաբար, հարկավոր է ստեղծել անկողմնակալ սպասարկման երաշխիքներ և թույլ չտալ մեկ ապահովագրական ընկերությունից դեպի մյուսը հաճախորդների արտահոսք, գոնե բուժսպասարկման ընթացքում:

Պրն.Ալթունյան, սպասարկման մակարդակների մեծ տարբերություն կա պետական կլինիկաներում և այնպիսի ժամանակակից կլինիկաներում, ինչպեսին, օրինակ, "Մեդասիստն" է: Հավանաբար տարբերություններ կան նաև այդ բուժհաստատությունների գնային քաղաքականությունների մեջ:

Մեր բուժկենտրոնի գնային քաղաքականությունը բարդ է, քանի որ այն սպասարկում է ապահովագրական ընկերությունների հաճախորդներին: Սակայն, միաժամանակ այդ սպասարկումը պետք է ձեռնտու լինի ապահովագրողին, գները չպետք է վախեցնեն նաև <դրսի> հաճախորդներին, ես նկատի ունեմ չապահովագրվածներին: Հետևաբար, գնային քաղաքականության հարցում մենք ստիպված ենք լինում "հավասարվել" երկրի մյուս բժշկական հաստատությունների կողմից հայտարարված գների հետ: Այստեղ մենք կանգնում ենք երկընտրանքի առջև, քանի որ մեր երկրի շատ բժշկական հաստատություններում, ինչպես գիտեք, հայտարարվում է մի գին, բայց վերցվում է մեկ այլ գին: Սակայն, քանի որ մեր բուժկենտրոնում նման բանն անհնարին է ըստ էության, հետևաբար, մենք ստիպված ենք լինում փնտրել բժշկական բոլոր գործընթացների ինտենսիֆիկացման և օպտիմալացման ուղիներ:

Անգամ ավելի թանկարժեք շենք տեղափոխվելով և էքստրա-մակարդակի սարքավորումներ ձեռք բերելով, շարունակում ենք հաճախորդների սպասարկել նախկին գներով, իհարկե, դա մի փոքր "լարվածություն" է ստեղծում, քանի որ շահույթը լինում է նվազագույն, իսկ երբեմն, դա էլ չի լինում: Արդյունքում, բուժկենտրոնն աշխատում է, պարզապես, "աճելու" նպատակով, հույս ունենալով, որ կգա ժամանակ, իսկ որոշ տնտեսական հաշվարկներով, դա տեղի կունենա առաջիկա տարում, սպասարկվող հաճախորդների քանակը կվերածվի որակի: Այսինքն, մեկ կամ մեկուկես տարուց բուժկենտրոնը կսկսի դառնալ շահութաբեր:

Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Ձեր ընկերությունը կամավոր բժշկական ապահովագրության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Առաջինը, նորացնում է նյութատեխնիկական բազան: Կլինիկայում առկա ժամանակակից, լաբորատոր բազայի շնորհիվ արյան անալիզը կատարվում է 15 վայրկյանում: Այսինքն, տեղի է ունենում գործընթացի ինտենսիվացում, սկսած այն պահից, երբ հաճախորդն այցելել է կլինիկա, և մինչև այն պահը, երբ նրան արդեն զննել են բոլոր մասնագետները:

Կցանկանայի նշել, որ ներկայումս հատուցումների մեր ծառայության ղեկավարն զբաղված է հաճախորդների ընդունելության հերթերի և հաճախորդների գրանցման էլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ, ինչը նույնպես թույլ կտա մեկ հերթափոխի ընթացքում կաբինետով անցկացնել ոչ թե 23, այլ 32 հաճախորդի, բարձրացնելով մեր աշխատանքի արդյունավետությունը:

Իսկ ի՞նչ եք անում, որպեսզի, այնուամենայնիվ, հաճախորդը չդիմի բուժկենտրոնին:

Նման բան չեմ տեսնում անգամ վատ երազում: Բուժկենտրոները պետք է լցված լինեն առողջ մարդկանցով` պրոֆիլակտիկ զննումների համար: Պրոֆիլակտիկան և պաթոլոգիաների նախնական բացահայտումն է, որ հանդիսանում ազգի առողջության գրավականը:

Այսօր Հայաստանում պրոֆիլակտիկ բժշկությամբ կարելի է զբաղվել միայն ելնելով` համոզմունքներից, ստիպողաբար, կամ էլ ապահովագրության միջոցով: Մենք զբաղվում ենք ապահովագրությունով:

Զրույցը վարեց Էլիտա Բաբայանը















ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96