Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012 20:20
2011 թվականին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 5.9 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 5.9%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն 2011 թվականի դեկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 15%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ`6.1%:
Ըստ վիճակագիրների, 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական ոլորտի 14.1%, մինչև 992.1 մլրդ.դրամ կամ 2.6 մլրդ.դոլար ակտիվության աճով: Ընդ որում, արդյունաբերական ոլորտի արտադրանքի գործակիցը 2011 թվականին աճել է 9.1%: Զգալի աճ է գրանցել նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը`14.5%, մինչև 7432.7 մլն.կՎտ/ժամ:
յուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները 2011 թվականին աճել են 14.1%, իսկ միայն դեկտեմբերին`2.3%, կազմելով 825.2 մլրդ.դրամ կամ 2.2 մլրդ.դոլար: Մատուցված ծառայությունների ծավլները 2011 թվականին աճել են 6.1%, իսկ դեկտեմբերին`17.6%, մինչև 872.4 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար:
Շինարարության ոլորտում արտադրության անկումը 2011 թվականին կազմել է 11.5%, իսկ դեկտեմբերին, նյեմբերի համեմատ կազմել է 33.5% կամ 481 մլրդ.դրամ կամ 1.3 մլրդ. դոլար:
Արտաքին առևտրի ծրջանառության ծավալները 2011 թվականի արդյունքներով կազմել են 5481 մլն.դոլար կամ 2044.2 մլրդ.դրամ, 2010 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ աճելով 14.4%: Ընդ որում, արտահանման ծավալները կազմել են 27.7%, իսկ ներմուծման ծավալները`10.7%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011թ.հունվար-դեկտեմբերին կազմել է 372.5 դրամ/դոլար: