Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012 20:33
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականին կազմել 2.8 մլրդ.դոլար 
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 5481 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 14.4%:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, երկրի արտաքին առևտրի շրջանառության ծավալն աճել է 3.7%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ`կրճատվել 1.3%: Ընդ որում, արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2822 մլն.դոլար:
Արտաքին առևտրի շրջանառության կազմում արտահանման ծավալները 2011 թվականին կազմել են 1329.5 մլն.դոլար կամ 495.8 մլրդ.դրամ, 2010 թվականի համեմատ աճելով 27.7%, իսկ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ կրճատվելով 1%-ով: Ըստ վիճակագիրների, ներմուծումների ծավալները հունվար-դեկտեմբերին կազմել են 4151.5 մլն.դոլար կամ 1548.4 մլրդ.դրամ, 2010 թվականի համեմատ աճելով 10.7%: Ընդ որում, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 5.2%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել 2.3%:
2011 թվականին ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 372.5 դրամ/դոլար: