Չորեքշաբթի, 25 Հունվարի 2012 21:01
Հայաստանում անվանական աշխատավարձը 2011 թվականին աճել է 5.9% 
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար-դեկտեմբերին ամիսներին, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 5.9%, կազմելով 115265 դրամ կամ 309 դոլար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ միջին անվանական աշխատավարձն աճել է 26.6%:
Ըստ վիճակագիրների, պետական հիմնարկներում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2011 թվականին կազմել է 93215 դրամ կամ 250 դոլար, 2010 թվականի համեմատ աճելով 6.4%, իսկ ոչ պետական կազմակերպություններում ամսական միջին աշխատավարձը կազմել է 141206 դրամ կամ 279 դոլար, տարվա կտրվածքով աճելով 3.9%: Ընդ որում, 2011 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ բյուջետայինների աշխատավարձն աճել է 27.6%, իսկ ոչ բյուջետայիններինը` 25.8%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011 թվականին կազմել է 372.5 դրամ/դոլար: