Ուրբաթ, 27 Հունվարի 2012 21:11
Նախորդ շաբաթ հայաստանյան բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերը աճել 9%, իսկ դոլարային վարկերը` 33.8%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥հունվարի 16-22¤ ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 9%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 33.8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70.50 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 8.3%¤ 386.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83.9 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 1.8%¤ 388 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 6.8 մլն.եվրո 501.7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.7 մլն.եվրո, 503.5 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 685.9 մլն.ռուբլի 12.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 94.7 մլն.ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 23-27-ը իրականացվել է 2.4 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 18.6%¤, 387.3 դրամ/դոլար փոխարժեքով: 2012 թվականի հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 18.3 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 37.6%¤ 387.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է հունվարի 23-ին` 8.4 մլն.դոլար:`
Հունվարի 23-ին և 27-ին բորսայական հարթակում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արժույթներով գործարքներ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.2 2011 թվականին աճելով 30%, իսկ չորրորդ եռամսյակում` 8.3%: