Երկուշաբթի, 30 Հունվարի 2012 21:01
Անելիք Բանկը թողարկած միջազգային պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականին աճել է գրեթե 30 %-ով
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը թողարկած միջազգային պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականին աճել է գրեթե 30 %-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ թողարկած միջազգային VISA, MasterCard պլաստիկ քարտերի թվաքանակը 2011 թվականի ընթացքում ավելացել է ավելի քան 6000-ով` գրեթե 30 տոկոսով, որին զուգահեռ մոտ 35 %-ով ավելացել է թողարկված քարտերով իրականացվող գործարքների թվաքանակը:
ՙԲանկը բավականին կարևորում է այս ցուցանիշը, քանի որ այն առարկայական է և ցույց է տալիս թողարկված քարտերի իրական արդյունավետությունը: Նման ցուցանիշների Բանկը հասել է վճարահաշվարկային համակարգի զարգացման և բանկային ծառայությունների ճիշտ մշակման արդյունքում: ՙԱնելիք Բանկում՚ մշտապես աշխտանքներ են տարվում նոր, առավել մրցունակ պրոդուկտների ստեղծման, սակագնային առավել ճկուն քաղաքականության մշակման ուղղությամբ: Աճ է արձանագրվել նաև ՙԱնելիք Բանկի՚ կողմից տեղադրված POS տերմինալների գծով` մոտ 10%-ով:
ՙԱնելիք Բանկը՚ մշտապես հետևում է քարտային ոլորտում իրականացվող նորարարություններին ու մշտապես կատարելագործում իր կողմից մատուցվող ծառայությունները: 2012 թվականին Բանկի քարտային ոլորտում հաճախորդների համար սպասվում են նոր անակնկալներ ու նոր հնարավորություններ՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Քարտային գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: