Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 18:17
2011 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան կազմել 6.2 տոկոս
ԱրմԻնֆո. 2011 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 6.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի հունվարին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.53 դրամ/դոլար, 2011 թվականի 364.95 դրամ/դոլար ցուցանիշի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունվարին, դեկտեմբերի համեմատ սպառողական գների 3.6% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.1% րժեզրկմամբ: Համեմատության համար հիշենք, որ 2011 թվականի հունվարին, 2.8% ինֆլյացիայի պայմաններում, գրանցվել էր Հ դրամի արժեզրկման 1.2% ցուցանիշ: 2012 թվականի հունվարին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների 3.4% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.2% արժեզրկումով: