Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 18:34
Հայաստանի դրամական բազան 2011 թվականին ավելացել է 32.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականին ավելացել է 32.3%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 671.3 մլրդ.դրամ կամ 1.7 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, միայն 2011-ի դկտեմբերին Հայաստանի դրամական բազան աճել է 13.6%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2011 թվականին, 2010 թվականի համեմատ ավելացել է 14.5%, կազմելով 398.8 մլրդ.դրամ: Միայն դեկտեմբերին այս ցուցանիշը աճել է 8.2%:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 24.3% կամ 163.2 մլրդ.դրամ, դեկտեմբերին աճելով 40.3%, գրանցլով տարեկան եռակի աճ: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 15.2%-ը կամ 102.5 մլրդ.դրամ, հաշվետու ամսում աճելով 4.1%, իսկ տարեկն կտրվածքով`16.2%-ով:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ 2011 թվականին աճել են 4.3%, մինչև 470.6 մլրդ.դրամ, դկտեմբերին աճելով 5.1%:
Ներքին ակտիվների չափերը դեկտեմբերին աճել են 40%, մեկ տարում`3.6 անգամ, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 200.6 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել են 66.7 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում աճելով 19.1%: Բանկերի հանդեպ պահանջները դեկտեմբերին ավելացել են 37.6%, մինչև 137 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները դեկտեմբերին ավելացել են ավելի քան 4 անգամ, մինչև 46.3 մլրդ.դրամ: