Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 21:31
2011 թվականին Հայաստանի բանկերում ավանդների ծավալներն աճել են 38 տոկոսով, մինչև 2.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011 թվականին աճել է 38%, միայն դեկտեմբերին`5%, 2012 թվականի հունվրի 1-ին կազմելով 969.7 մլրդ. դրամ կամ 2.5 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 31.8% կամ 308.1 մլրդ. դրամ (790 մլն. դոլար), գրանցելով տարեկան 41.3% աճ: Արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն աճել են 36.6%, կազմելով 68.2% կամ 1.7 մլրդ.դոլար (661.6 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2011 թվականին աճել է 0.8 տոկոսային կետով, իսկ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը նվազել է 0.2%:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21.4% կամ 207.4 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 78.6% կամ 762.3 մլրդ.դրամ, որտեղ 296.8 մլրդ.դրամը ՀՀ դրամով ներգրավված ավանդներն են, իսկ 465.4 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 37.4% կամ 284.9 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 62.6% կամ 477.2 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 483.6 մլրդ.դրամ, ամսվա կտրվածքով աճլով 4.9%, իսկ տարվա կտրվածքով` 35.7%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները 8.76%-ից բարձրացել են մինչև 10.29%, իսկ միայն դեկտեմբերին`1.01 տոկոսային կետով: