Հինգշաբթի, 2 Փետրվարի 2012 19:59
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը 2011 թվականի 4-րդ եռամսյակում կրճատվել է 53%-ից մինչև 52%, իսկ ֆիզիկական անձանց բաժինն աճել է 32%-ից մինչև 34%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 9.7%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով $ 5.4 մլրդ (2.1 մլրդ դրամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման պրտֆելի ընդհանուր ծավալը 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 10%, հունվարի 1-ին հասնելով $ 1.1 մլրդ (424.8 մլրդ դրամ): Բացի այդ, փոխկապակցված անձանց և բանկային աշխատողներին տրամադրված վարկերը հաշվետու եռամսյակում աճել են 2 անգամ, մինչև 59,1 մլրդ դրամ ($ 153.3 մլն): Իրավաբանական անձանց վարկավորման ծավալները 4-րդ եռամսյակում աճել են 5,2%, մինչև 726,5 մլրդ դրամ ($ 1,9 միլիարդ): Հայաստանի առևտրային բանկրի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը նվազել է հաշվետու եռամսյակում 53%-ից մինչև 52%, իսկ ֆիզիկական անձանց բաժինը աճել է 32%-ից մինչև 34%: Բանկրի կողմից պետպարտատմսերում կատարված ներդրումների ծավալները 4-րդ եռամսյակում աճել են 1%, հունվարի 1-ին հասնելով $ 434.2 մլն (167.5 մլրդ դրամ): Նոստրո-հշիվների միջոցների ծավալները բանկերում 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 1.1%, կազմելով $ 58,4 մլրդ դրամ ($ 151.5 մլն): Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հանդեպ պահանջները (այդ թվում `թղթակցային հաշիվների գծով) աճել են 25.1%, կազմելով 273,3 մլրդ.դրամ ($ 708.4 մլն), իսկ կանխիկ դրամական միջոցների աճել են 26,6%, կազմելով 89,2 մլրդ դրամ ($ 231.1 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հունվարի 1 դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 442 մասնաճյուղ (2011 թվականի հունվարի 1-ի 408 մասնաճյուղերը փոխարեն):