Հինգշաբթի, 2 Փետրվարի 2012 20:03
Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը 2011 թվականին աճել է 74%, մինչև 75%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի միագումար կաննադրական կապիտալի կազմում օտարերկրյա կապիտալի մասնաբժինը 2011 թվականին աճել է 12%, իսկ միայն 4-րդ եռամսյակում`2.5% (բացարձակ աարտահայտությամբ), հունվարի 1-ին կազմելով 1 168.8 մլրդ դրամ ($ 437.5 մլն), կամ 75% (2011-ի հունվարի 1-ի 74%-ի փոխարեն): Բանկային համակարգի կանոնադրական կապիտալը 4-րդ եռամսյակում աճել է 3.4%, հասնելով 226,1 մլրդ դրամի, կամ $ 596,1 մլն.
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանի բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 4-րդ եռամսյակում աճել է 3,7% հունվարի 1-ին հասնելով 356 մլրդ դրամ ($ 922.6 մլն): Դրա կազմում կուտակված շահույթի մասնաբաժինը հունվարի 1-ին կազմել է 24% կամ 85.4 մլրդ.դրամ կամ $ 221.3 մլն, 4-րդ եռամսյակում աճելով 4.7%: լխավոր պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 5.1%, հունվարի 1-ին կազմելով 18.6 մլրդ.դրամ ($ 48.3 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 442 մասնաճյուղ (2011-ի հունվարի 1-ի 408 մասնաճյուղերը փոխարեն):