Հինգշաբթի, 2 Փետրվարի 2012 20:35
Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 15. 5% մինչև 1.1 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 15. 5%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 429.5 մլրդ դրամ, կամ $ 1.1 մլրդ, Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները հաշվետու եռամսյակում աճել են 7,7%, մինչև 128,9 մլրդ դրամ, կամ $ 334,2 մլն: Ցպահանջ պարտավորությունները հաշվետու եռամսյակում աճել են 7.4%, կազմելով 375,8 մլրդ.դրամ, կամ $ 974,1 մլն.:
Ըստ աղբյուրի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 11%, կազմելով 1.7 տրլն.դրամ կամ $ 4.4 մլրդ.: Դրանց կազմում կառավարության հանդեպ պարտավորությունները աճել են 3%, հունվարի 1-ին հասնելով 82 մլրդ. դրամի ($ 212.4 մլն.), այլ պարտավորություններն աճել է 24.3%, կազմելով 64,3 մլրդ դրամ, վճարվելիք տոկոսները նվազել են 2.2%-ից մինչև 15.7 մլրդ.դրամ: Բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հանդեպ պարտավորություններն աճել են 11.3%, կազմելով 614,6 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ), որից 8.7 մլրդ դրամ ($ 22.5 միլիոն) կազմել են լորո-հաշիվներով պարտավորությունները (եռամսյակային անկումը`10%):
Ըստ Կենտրոնական բանկի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 442 մասնաճյուղ (2011-ի հունվարի 1-ի 408 մասնաճյուղերը փոխարեն):