Ուրբաթ, 17 Փետրվարի 2012 20:57
Մեկ շաբաթում բանկերի դոլարային վարկերը կրճատվել են 31.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ փետրվարի 6-12-ը, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.7 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը չի փոփոխվել¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43.1 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումըը` 31.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 13-17-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 1.9%¤ 388.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86.6 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 4.8%¤ 389.3 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.9 մլն.եվրո ¥շաբաթվա աճը կազմել է 35.3%¤, 510.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.7 մլն.եվրո ¥շաբաթվա աճը` 42.7%¤, 513.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 552.6 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 37.4%¤, 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 59 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 34%¤, 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 1.85 մլն. դոլար ¥շաբաթվա աճը կազմել է 23.3%¤, 388.84 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
2012 թվականի փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 17.89 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` 48.5%¤ 389.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է փետրվարի 17-ին` 5.6 մլն.դոլար և 19-ին` 7.3 մլն.դոլար: Փետրվարի 13-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Իսկ եվրոյով գործարքների ծավալը կազմել է 50 հազ.եվրո, 512.95 դրամ/եվրո միջին փոխարժեքով: Նշենք, որ այդ շամանակահատվածում ռուսական արժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: