Հինգշաբթի, 23 Փետրվարի 2012 20:28
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012 թվականին նախատեսում է քարտային պորտֆելը մեծացնել 30 տոկոսով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012 թվականին նախատեսում է քարտային պորտֆելը մեծացնել 30%: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքերով, նշված աճը հիմնականում կապահովվի նոր քարտային պրոդուկտների հաշվին, որոնք բանկը մտադիր է ներդնել ելնելով սպառողական պահանջարկից: Դրանց շարքում նախատեսվում է ԱրմենՏել ընկերության հետ համատեղ քոբրենդինգային նախագիծ, ինչպես նաև մի շարք ակցիաներ, որոնց մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
Դեպարտամենտի ղեկավարի խոսքերով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով անկանխիկ գործարքների քանակը 2011 թվականին հասել է 6 մլրդ.դրամի, իսկ տրանսակցիաների ծավալները հասել են 80 մլրդ.դրամի: Ներկայումս քարտերի քանակն անցնում է 140 հազարից:
Ներկայումս բանկն ունի 250 հազ.հաճախորդ, որոնց մոտ 30%-ը ավանդատուներ են: Դրա հետ մեկտեղ, բանկի իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն անցնում է 5 հազարից, որոն կազմում ավանդատուներ են հանդիսանում շուրջ 1000 հաճախորդներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: