Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 21:06
Nasdaq OMX Armenia-ն բորսայական հարթակներում ցուցաբերած կտիվության համար պարգևատրել է ֆոնդային բորսայի մասնագիտացված մասնակիցներին
ԱրմԻնֆո. Nasdaq OMX Armenia-ն լավ ռեֆերատների համար պարգևատրել է երիտասարդ տաղանդների և խրախուսել կապիտալի շուկայի մասնագիտացված մասնակիցներին բորսայական հարթակներում ցուցաբերած կտիվության համար: ՙԲորսայի լավագույն անդամ՚ մրցույքը, ըստ բորսային տնօրեն Կանստանտին Սարոյանի, կոչված է խրախուսելու ֆոնդային շուկայի ամենաակտիվ մասնակիցներին, ստեղծել կապիտալի ավելի զարգացած ու թափանցիկ շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանը:
Մրցույթում ներկայացված էին 5 անվանակարգեր: ՙԿորպորատիվ պարտատոմսերի շուկայում բորսայի լավագույն անդամ՚ անվանակարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է ՙԿապիտալ Ասսեթ Մնեջմենթ՚ ներդրումային ընկերությունը: ՙՊետական պարտատոմսերի շուկայում բորսայի լավագույն անդամ՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատբանկը, որն 2011 թվականին ամենաակտիվն է եղել պետպարտատոմսերի շուկայում: ՙԱրտարժութային հարթակում բորսայի լավագույն անդամ՚ անվանակարգում հաղթել է Ամերիաբանկը, իսկ ՙՎարկային ռեսուրսների հարթակում բորսայի լավագույն անդամ՚ անվանակարգում`Հայբիզնեսբանկը: Հինգերորդ, նոր և առանցքային` ՙԲորսայի լավագույն անդամ՚ անվանակարգում հաղթող է ճանաչվել Արարատբանկը:
Պարգևատրվել են նաև ՙԵկնք զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան՚ թեմայով ուսանողական ռեֆերատների հաղթողները: Մրցույթին մասնակցել են տարբեր բուհերի ավագ կուրսերի ուսանողներ: