Շաբաթ, 25 Փետրվարի 2012 13:22
Մեկ շաբաթվա ընթացքում բանկերի կողմից ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 21,1 տոկոսով, իսկ դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 11,2 տոկոսով
ԱրմԻնֆո: Նախորդ շաբաթ (փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում) Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ (շաբաթական 11,2 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 52.2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթական 21,1 տոկոս աճ): Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,942,348 ԱՄՆ դոլար 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,540,924 ԱՄՆ դոլար 389.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,055,538 EUR 512.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,255,536 EUR 516.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 476,389,349 ՌԴ ռուբլի 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63,313,114 ՌԴ ռուբլի 13.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում նույնպես գործարք չի իրականացվել: