Երեքշաբթի, 28 Փետրվարի 2012 15:46
Կոնվերս Բանկն իր առաջին մասնաճյուղն է բացել Ստեփանակերտում
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը Լեռնային Ղարաբաղում բացել է իր առաջին` ՙՍտեփանակերտ՚ մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղը գրանցվել է 2012 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԿԲ նախագահի թիվ 1/157Ա որոշման համաձայն:
Այսպօիսով, Կոնվերս Բանկի մասնաճյուղերի թիվը հասավ 28-ի, որոնցից 10-ը տեղակայված է Երևանում, 17-ը` Հայաստանի մարզերում, իսկ 1-ը` Արցախում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականբի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ԼՂՀ տարածքում բացվել է 18 մասնաճյուղ, իսկ Արցախբանկի մասնաճյուղերի հետ միասցին այդ թիվը հասնում է 30-ի: Այստեղ առաջատարներն են Արդշինինվեստբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք ԼՂՀ-ում ունեն 6-ական մասնաճյուղ: