Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 16:37
2012 թվականի հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում նվազել է 53.7%
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվարին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է 53.7%, իսկ 2011 թվականի հունվարի համեմատ աճել է 4.4%: Տնտեսական ակտիվության հունվարյան նվազումը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության ոլորտի 90.1%, գյուղատնտեսության ոլորտի 67.9% և առևտրի ոլորտի 67% անկումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի ծավալները բացարձակ արտահայտությամբ հունվարին կազմել են 105.9 մլրդ.դրամ կամ 273.3 մլն.դոլար, գրանցելով 0.1% տարեկան աճ, գյուղատնտեսոթյան ծավալները` 15.8 մլրդ. դրամ կամ 40.7 մլն.դոլար, գրանցելով 0.1% տարեկան աճ, իսկ շինարարության ծավալները` 8.6 մլրդ.դրամ կամ 22.1 մլն.դոլար, գրանցելով 0.5% տարեկան աճ:
Ըստ վիճակագիրների, տարեկան ամենամեծ աճը գրանցվել է արդյունաբերական արտադրության ոլորտում` 21%, իսկ միայն հունվարին` 28.2% անկում, մինչև 71.6 մլրդ.դրամ կամ 184.7 մլն.դոլար: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով աճել են 6.7%, իսկ միայն հունվարին կրճատվել են 21.3%. մինչև 764.2 մլն.լՎտ/ժամ: Բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 6.7%, հունվարին աճել է 21.3%, մինչև 68.3 մլրդ.դրամ կամ 176 մլն.դոլար: Սպառողական գների գործակիցը հունվարին կազմել է 103.6%, իսկ 2011 թվականի հունվարի համեմատ` 104.8%:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի ծրջանառության ծավալները հունվարին տարեկան կտրվածքով կճատվել են 33.9%, մինչև 133.9 մլրդ.դրամ կամ 345.9.մլն.դոլար: Ընդ որում, արտահանման ծավալները տարեկան կտրվածքով գրանցել են 0.4% աճ, իսկ միայն հունվարին` 41.8% անկում, մինչև 27.7 մլրդ.դրամ կամ 71.5 մլն.դոլար, իսկ ներմուծման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 6.6%, հունվարին` 31.5% անկում, մինչև 106.2 մլրդ.դրամ կամ 274.4 մլն.դոլար:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2012 թվականի հունվարին կազմել է 387.53 դրամ/դոլար: