Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 19:08
Միջազգային ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի հաշվին Հայաստանի արտաքին պարտքը 2011 թվականի աճել է 8.2%, մինչև 3.6 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին պարտքը 2011 թվականին աճել է 8.2%, հասնելով 3568.197 մլն.դոլարի, կազմելով պետական ընդհանուր պարտքի 86.4%-ը ¥1592.712 մլրդ.դրամ¤: Այս մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները, որոնք Արմինֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Արտաքին պարտքի կազմում ՀՀ Կառավարության բաժինը կազմել է 82.7% կամ 2.9 մլրդ.դրամ, տարեկան 7.8% աճով: ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը 2011-ին աճել է 9.7%, կազմելով 617.3 մլն.դոլար կամ ընդհանուր պարտքի 17.3%-ը:
Պետական պարտքի կազմում բազմակողմանի կրեդիտորների հանդեպ պարտքը կազմել է 69.4% կամ 2475.424 մլն.դոլար, 2011-ին աճելով 9.8%: Մասնավորապես, Համաշխարհային բանկի հանդեպ պարտքը կազմել է 1.3 մլն.դոլար, կամ ընդհանուր պարտքի 37.5%-ը, աճելով 5.6%: յուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հանդեպ պարտքը աճել է 6.9%, մինչև 66.3 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 1.9%-ը: Արժույթի Միջազգային հիմնադրամի հանդեպ պարտքը աճել է 11.7%, մինչև 827.2 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 23.2%-ը: ՕՊԵԿ-ի հանդեպ պարտքը կազմել է ընդհանուր պարտքի 0.8%-ը կամ 28.3 մլն.դոլար, կրճատվելով 1.2%: EBRD հանդեպ պարտքը կազմել է 13.7 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 0.4%-ը: Ասիական Զարգացման Բանկի հանդեպ պարտքը աճել է 12.7%, մինչև 165.3 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 4.6%-ը:
Արտաքին պարտքի կազմում երկկողմանի կրեդիտորների հանդեպ պարտքը աճել է 4.5%, մինչև 1092.773 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 30.6%-ը: Երկկողմանի կրեդիտորների կազմում տարեկան անկում է գրանցվել միայն ԱՄՆ հանդեպ պարտքի գծով` 5.9%, մինչև 31.3 մլն.դոլար կամ արտաքին ընդհանուր պարտքի 0.9%-ը: Աճ է գրանցվել երմանիայի հանդեպ պարտքի գծով` 16.8%, մինչև 155.1 մլն.դոլար ¥արտաքին ընդհանուր պարտքի 4.3%-ը¤, Ֆրանսիայի հանդեպ` 5.7%, մինչև 4.1 մլն.դոլար ¥0.1%¤, Ճապոնիայի հանդեպ` 2.7%, մինչև 384.6 մլն.դոլար ¥11.2%¤, Ճապոնիայի հանդեպ` 6.1% աճ, մինչև 397.2 մլն.դոլար կան ընդհանուր պրտքի 11.1%-ը, Աբու-Դաբի զարգացման հիմնադրամի հանդեպ` ավելի քան 3 անգամ, մինչև 3.1 մլն.դոլար ¥0.1%¤: Ռուսաստանի հանդեպ պարտքը չի փոփոխվել, կազմելով 500 մլն.դոլար ¥14%¤:
2011 թվականի 4-րդ եռամսյակում ստացվել են 119.5 մլն.դոլարի վարկեր ¥մեծ մասը ստացել է պետությունը, որի 58.3 մլն.դոլարը բազմակողմանի կրեդիտորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում, իսկ 7.9 մլն.դոլարը` երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում¤: Հաշվետու եռամսյակում մարվել է 17.7 մլն.դոլարի վարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ստացված վարկերի ծավալը կրճատվել է 15.7%, մինչև 320.5 մլն.դոլար, մարման ծավալներն աճել են 9.6%, մինչև 51.2 մլն.դոլար, իսկ տոկոսային մարումները ավելացել են 14%, մինչև 50.4 մլն.դոլար:
Նշենք, որ արտաքին պարտքը հաշվարկվել է ըստ ՀՀ դրամի միջին փոխարժեքի, որը ձևավորվել է ԱՄՆ դոլարի հանդեպ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմելով 385.77 դրամ/դոլար: