Հինգշաբթի, 1 Մարտի 2012 16:22
2012 թվականի փետրվարին Հայաստանում գրանցվել է 0.9% դեֆլյացիա, իսկ հունվար-փետրվարին` 2.6% ինֆլյացիա
ԱրմԻնֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2012 թվականի փետրվարին գրանցվել է 0.9%դեֆլյացիա (2011-ի հունվարի 1.9% ինֆլյացիայի փոխարեն), ինչըպայմանավորված է պարենային ապրանքների 1.6% էժանացումով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), ¥2011 թվականի փետրվարին 1.5% թանկացման համեմատ): Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից, դրա հետ մեկտեղ, արդյունաբերական ապրանքների գները փետրվարին աճել են 0.2%, իսկ ծառայությունների սակագները չեն փոխվել:
Ըստ վիճակագրության, 2012-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 2.6%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 3.9%, իսկ 2012-ի փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ` 3%: Մասնավորապես, 2012-ի հունվար-փետրվարին պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) աճել են 4.4%, արդյունաբերական ապրանքների գները նվազլ են 0.2%, իսկ ծառայությունների սակագները աճել են 0.7%: 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 4.5%, 3.6% և 2.8%, իսկ 2012 թվականի փետրվարին, 2011-ի փետրվարի համեմատ` 3.3%, 3.7% և 2.1%:
Ժարենային ապրանքների փետրվարի անկումը պայմանավորված է եղել բանջարեղենի և կարտոֆիլի 10,5% և մրգերի` 3.7% էժանացումով: Արդյունաբերական ապրանքների խմբում փետրվարին հիմնականում գրանցվել է բենզինի` 3% և դիզելային վառելիքի` 1%, լվացող միջոցների` 1.8%, ոսկերչական իրերի` 2%,կենցաղային տեխնիկայի` 2.7% գների աճ: Եփտրվարին սակագների 0.1% աճ է գրանցվել կենցաղի ոլորտի գների գծով, բնակարանային և կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, կրթության, հասարակական սննդի և մշակույթի ոլորտներում` 12.1%:
2012 թվականի փետրվարին հունվարի համեմատ հանրապետության ուսումնասիրվող քաղաքներում սպառողական գների անկումը գրանցվել է 1.2-0.2% սահմաններում, իսկ Երևանում անկումը կազմել է 1% էր: