Ուրբաթ, 2 Մարտի 2012 20:52
Մեկ շաբաթում բանկերի դոլարային վարկերը կրճատվել են 36.2%, իսկ դրամային վարկերը` 6%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ փետրվարի 20-26-ը, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.1 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 6%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 36.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 27-ից մարտի 2-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85.8 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 56.3%¤ 388.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95.8 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 23.6%¤ 389.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 5.4 մլն.եվրո ¥շաբաթվա անկումը կազմել է 11.5%¤, 518.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.017 մլն.եվրո ¥շաբաթվա աճը` 35.4%¤, 522.86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 526.8 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 10.6%¤, 13.2 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 80.5 մլն.ռուբլի ¥շաբաթվա աճը` 27.2%¤, 13.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 650 հազ. դոլար, 388.82 դրամ/դոլար միջին փոխարժեքով: 2012 թվականի փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 10.330 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը` մոտ 2 անգամ¤ 388.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մարռտի 1-ին` 3.59 մլն.դոլար, իսկ փետրվարի 27-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Այդ շամանակահատվածում եվրոյով և ռուբլիով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: