Երեքշաբթի, 6 Մարտի 2012 14:57
Հայաստանի դրամական բազան 2012 թվականի հունվարին կրճատվել է 14.7 տոկոսով, մինչև 1.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի հունվարին կրճատվել է 14.7%, 2012 թվականի փետրվարի 1-ին կազմելով 572.2 մլրդ.դրամ կամ 1.5 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, 2012-ի հունվարին, Հայաստանի դրամական տերական կտրվածքով աճել է 23.5%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի հունվարին, կրճատվել է 9.7%, փետրավրի 1-ին կազմելով 360.2 մլրդ.դրամ: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 27.2% կամ 155.8 մլրդ.դրամ, հունվարին կրճատվելով 4.5%, իսկ տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2 անգամ : Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 8.5%-ը կամ 48.7 մլրդ.դրամ, հաշվետու ամսում նվազելով 52.5%, իսկ տարեկան կտրվածքով անկումը կազմել է 32.5%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ 2012 թվականի հունվարին կրճատվել է 13%, մինչև 409.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 4.2%: Ներքին ակտիվների չափերը հունվարին կրճատվել են 18.8%, փետրվարի 1-ին կազմելով 162.8 մլրդ.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 89.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում աճելով 33.5%: Բանկերի հանդեպ պահանջները հունվարին կրճատվել են 12.4%, մինչև 120 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները հունվարին կրճատվել են 38.9%, մինչև 28.6 մլրդ.դրամ: