Երեքշաբթի, 6 Մարտի 2012 15:15
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի հունվարին կրճատվել է 2.8 տոկոսով, մինչև 2.8 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի հունվարին կրճատվել է 2.8%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 25.1%, փետրվարի 1-ի դրությամբ կազմելով 1.1 տրլն.դրամ կամ 2.8 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը հունվարին կրճատվել է 8.7%, տարեկան կտրվածքով աճելով 15.8%, 2012-ի փետրվարի 1-ին կազմելով 319 մլրդ.դրամ: Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 27.4% կամ 300.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 43.5% կամ 476.7 մլրդ.դրամ:
Հայաստանի դրամական զանգվածի կազմում աւտաքին ակտիվները 2012 թվականի հունվարին կրճատվել են մոտ 3 անգամ, դրական մակարդակից անցնելով 8 մլրդ.դրամ մինուսային մակարդակի ¥տարեկան կտրվածքով ավելի քան 12 անգամ աճ¤, փետրվարի 1-ին կազմելով 1.1 տրլն.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 30.9 մլրդ.դրամ մինուսային մակարդակի վրա, հունվարին աճելով 4 անգամ:
Տնտեսության բաժինը կազմել է 1.3 տրլն. դրամ, դեկտեմբերին աճելով 1%, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 782.7 մլրդ.դրամ, հունվարին աճելով 4.4%: Տնային տնտեսությունների բաժինը կազմել է 516.4 մլրդ.դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 22 մլրդ. դրամ, հունվարին աճելով 2%: