Երեքշաբթի, 6 Մարտի 2012 17:39
Հայկական բանկերի հաճախորդների թիվը 2011 թվականի դեկտեմբերին աճել է 2.7 տոկոսով, մինչև 1.357 մլն.
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1.288 մլն. ֆիզիկական և 69.628 հազ.իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.357 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 2.213 մլն.հաշիվներ, որոնցից 1.068 միլիոնը պատկանել են ֆիզիկական, իսկ 145 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 2.7% կամ 35.5 հազարով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների թիվն աճել է 19.3%: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 2.8% կամ 35.3 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 0.3% կամ 210-ով:
2011 թվականի դեկտեմբերին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 3.5% կամ 77.2 հազարով: Ընդ որում, իրավաբանական անձանց հաշիվները նշված ժամանակահատվածում ավելացել են 0.3% կամ 453-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 3.7%-ով կամ 76.7 հազարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում միավորված հաշիվների թվաքանակը 2012 թվականի հունվարի 1-ին կազմել է 37, իսկ այդ հաշիվներով հաճախորդների թվաքանակը` 3469462, մնալով անփոփոխ: