Երեքշաբթի, 6 Մարտի 2012 17:52
2012 թվականի հունվարին Հայաստանի բանկերում ավանդների ծավալները տարեկան կտրվածքով աճել են 45 տոկոսով, մինչև 1.014 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի հունվարին աճել է 4.5%, իսկ տարեկան կտրվածքով` 45%, 2012 թվականի փետրվարի 1-ին կազմելով 1.014 տրլն.դրամ կամ 1.9 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 29.9% կամ 303 մլրդ. դրամ (783.3 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն կազմել են 70.3% կամ 1.83 մլրդ.դոլար (710.9 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2012 թվականի հունվարին կրճատվել է 1.6 0.2%:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 24.1% կամ 244.3 մլրդ.դրամ ¥հունվարի աճը կազմել է 17.8%¤: Դրանց կազմում դրամային ավանդները հունվարին աճել են 16%, մինչև 13 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 17.9%, կազմելով 231.3 մլրդ.դրամ
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 75.9% կամ 769.6 մլրդ.դրամ, որտեղ 289.9 մլրդ.դրամը կազմել են ՀՀ դրամով ներգրավված ավանդները, իսկ 479.6 մլրդ. դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 34.8% կամ 267.6 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 65.2% կամ 502 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունվարին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները 10.29%-ից իջել են 10.1%, իսկ տարեկան կտրվածքով աճել են 1.36 տոկոսային կետով: