Չորեքշաբթի, 7 Մարտի 2012 12:55
UNISTREAM համակարգի գործընկերների ցանցը Հայաստանում ընդլայնվում է արագ տեմպերով
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգի գործընկերների ցանցը Հայաստանում ընդլայնվում է արագ տեմպերով: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մարտի 6-ին UNISTREAM համակարգին մասնակցելու թույլտվություն են ստացել ACBA- Credit Agricole Bank-ը և Արարատբանկը:
Այսպիսով, համակարգին արդեն միացել է հայկական 7 բանկ ¥Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Հայբիզնեսբանկը, Ինեկոբանկը, ACBA- Credit Agricole Bank-ը և Արարատբանկը¤, իսկ Յունիբանկի հետ միասին գործընկերների թիվը կազմում է 8:
Նշենք, որ այսօր UNISTREAM-ը Հայաստանում դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է, հանդիսանալով առաջատարն ինչպես փոխանցումների ծավալներով, այնպես էլ քանակով: Համակարգի շրջանառությունը 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 602.5 մլն.դոլար, տարեկան կտրգվածքով աճելով 14.78%: Փոխանցումների քանակը տարեկան կտրվածքով աճել է 15.58%, հասնելով 727832 փոխանցման: Համակարգի ծառայություններն իրականացվում են 3 արժույթներով` ռուսական ռուբլով, ամերիկյան դոլարով և եվրոյով: Հայաստանից փոխանցումների իրականացման համար հաճախորդների համար բացված է անհասցե օպցիա: Ներկայումս UNISTREAM համակարգի հաճախորդի միասնական քարտի քարտապանների թիվն անցել է 1 մլն-ից: