Չորեքշաբթի, 7 Մարտի 2012 17:04
յուղնախարարություն. 2012 թվականին գյուղվարկերի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել մոտ 17 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2012 թվականին պետական ծրագրի շրջանակներում գյուղտնտեսական վարկերի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել մոտ 17 մլրդ.դրամ: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսոթւյան փոխնախարար րիշա Բաղյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: ՙԱյս տարի, սուբսիդավորումից բացի, 2011 թվականի դեկտեմբերին հաստատված պետծրագրով գյուղացիներին արտոնյալ պայմաներով կտրամադրվեն սերմեր, ազոտական պարարտանյութեր ¥6 հազ.դրամ 50 կգ համար¤ և դիզելային վառելիք ¥350 դրամ/լիտր¤՚,-նշել է նա:
յուղատնտեսական վարկերի սուբսիդավորման պետական ծրագրի մեկնարկի շնորհիվ, տարվա արդյունքներով գրանցվել է 14% աճ, տեղեկացրել է նա, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հավելելով, որ նշված ծրագրի շրջանակներում 2011 թվականին սուբսիդավորմանն է ուղղվել 15 մլրդ.դրամ:
Նրա խոսքերով, անցյալ տարի Հայաստան է ներկրվել 54 հազ.տոննա միս, իսկ արտադրվել է 127 հազ.տոննա: ՙԱնցյալ տարի մենք չհասցրեցինք ներքին շուկան ապահովել արտադրվող մսի անհրաժեշտ ծավալներով, իսկ ներկրված մսի մեծ մասը հավի միս է եղել՚,-ընդգծել է փոխնախարարը: Ներկրված մսի որակի հետ կապված նա հայտարարել է, որ այդ ուղղությամբ ստուգումներն իրականացվում են պարբերաբար, սննդի անվտանգության տեսչության կողմից: Նա նաև հավելել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի անասնաբուժական օգնությունն իրականացվի պետպատվերի շրջանակներում, իսկ կենդանիների բուժման նպատակով հատկացված գումարը կազմում է մոտ 900 մլն.դրամ: