Երկուշաբթի, 12 Մարտի 2012 17:44
Հայաստանում ախատավարձերի չափերով առաջատարը ֆինանսական հատվածն է
ԱրմԻնֆո. Աշխատավարձերի գծով ֆինանսական հատվածի հանդիսանում է առաջատարը Հայաստանում, որտեղ միջին աշխատավարձը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 509.514 դրամ կամ 1.3 հազ.դոլար, գրանցելով 3.1% տարեկան աճ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնաֆո գործակալության տրամադրված տվյալների, երկրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 375.790 դրամ կամ 972 դոլար, տարեկան 36.6% աճով: Երրորդն է լեռնահումքային ոլորտը` 313.208 դրամ կամ 810 դոլար, տարեկան 7.4% աճով: Ամենացածր աշխատավարձը գրանցվել է մշակույթի ոլորտում` 82563 դրամ կամ 213 դոլար, գրանցելով տարեկան 19.8% աճ: Աշխատավարձի ամենաբարձր տարեկան աճ արձանագրվել է տեղեկատվության և կապի ոլորտում, իսկ տարեկան ամենամեծ անկումը` շինարարության ոլորտում` 13.2% (մինչեւ 238.911 դրամ, կամ 618 դոլար):
Մայրաքաղաքում միջին աշխատավարձը 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 167,868 դրամ կամ 434 դոլար, գրանցելով 8.2% տարեկան աճ, որտեղ առաջատարը Կենտրոն համայնքն է` 220.791 դրամ կամ 571 դոլար, գրանցելով տարեկան 13.3% աճ: Մարզերում միջին աշխատավարձը կազմել է մոտ 111,857 դրամ 289 դոլար, գրանցելով տարեկան 4.8% աճ, ընդ որում, ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքում (առավելագույնը` Կապանում), Կոտայքի մարզում (առավելագույնը` Հրազդանում) և Արմավիրի մարզում (առավելագույնը` Արմավիրում):
Ընդհանուր առմամբ, միջին աշխատավարձը Հայաստանում 2012 թվականի հունվարին կրճատվել է 23%, իսկ տարեկան կտրվածքով ավելացել է 7.4%, մինչև 113.052 դրամ կամ 292 դոլար, մասնավորապես, բյուջետային կազմակերպություններում է միջին աշխատավարձը կազմել է 92.701 դրամ կամ 240 դոլար, գրանցելով տարեկան 9.9% աճ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 137,085 դրամ կամ 355 դոլար, գրանցելով տարեկան 4.8% աճ: