Երկուշաբթի, 12 Մարտի 2012 19:35
Արա Բաբլոյան. Պարտադիր բժշկական ապահովագրությունը զգալիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը
ԱրմԻնֆո. Պարտադիր բժշկական ապահովագրությունը զգալիորեն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նա հիշեցրել է, որ տարեսկզբից Հայաստանում մշակույթի, կրթության և սոցիալական ապահովության պետծառայողների համար ներդրվել է սոցիալական փաթեթ, որի արժեքը կազմում է 132 հազ.դրամ, որի 52 հազ.դրամը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը:
Հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ բժշկական ծառայությունների գները կհամաձայնեցվեն ՀՀ առողջապահության և ֆինանսների նախարարությունների հետ: Բացի այդ, բուժհիմնարկության աշխատակազի անդամների կողմից հաճախորդից լրացուցիչ վճարների պահանջելու դեպքում ապահովագրական ընկերությունները կարող են պաշտպանել իրենց հաճախորդների իրավունքները, անգամ դադարեցնելով այդ բուժհաստատության հետ կնքված պայմանագիրը: Այս ամենը, ըստ Բաբլոյանի, թույլ կտա զգալիորեն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, բուժծառայություններն ավելի մատչելի դարձնելով բնակչությանը:
Նշենք, որ ապահովագրությունը թույլ կտա ծածկել ոչ միայն թերապեվտիկ, այլ նաև վիրաբուժական գործընթացները, այդ թվում նաև թանկարժեք վիրահատությունները: