Չորեքշաբթի, 14 Մարտի 2012 20:17
Մեկ տարում Հայաստանում 35.7 տոկոսով ավելացել է բանկային քարտերի թիվը
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերը 2012 թվականի փետրվարին ARCA ազգային պրոցեսինգ շրջանակներում թողարկել են 31.636 քարտ, ինչը 15.8% գերազանցում է 2011 թվականի փետրվարի ցուցանիշը: Ընդ որում, փետըրվարի վերջին ակտիվ քարտերի ընդհանուր թիվը կազմել է 798.3 հազ.քարտ, իսկ 2011-ի փետրվարին այն կազմել էր` 588.4 հազ.քարտ (տարեկան աճը` 35.7%):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, այս տարվա փետրվարին բանկերի կողմից թողարկվել է 14.747 ArCa քարտ, տարեկան 37,4% աճով, MasterCard` 9928 քարտ, տարեկան աճը` 47,5%, Visa` 6961 քարտ, տարեկան աճը` 29.4%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարը MasterCard-ն` 52.1%, մարտի 1-ի դրությամբ թողարկելով մինչև 178.2 հազ.քարտ, որին հաջորդում է ArCa-ն` 34.6%, մինչև 410.1 հազ.քարտ և Visa-ն` 26.2%, մինչև 210.1 հազ.քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, փետրվարին միջին հաշվով գործառնություններ են իրականացվել
535.1 հազ քարտերով, կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 67%-ով, գրանցելով 43.5% տարեկան աճ, այդ թվում, ArCa քարտերով` 295.1 հազ.գործարք, կամ 72%-ով, գրանցելով տարեկան 35.9% աճ, Visa քարտերով` 126.7 հազարով կամ 27.6%-ով և 113.3 հազ. MasterCard քարտերով, գրանցելով տարեկան կրկնակի աճ:
Ըստ Armenian Card-ի, 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գործող POS թերմինալների, առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը կազմել է 4858, գրանցելով տարեկան 37.2% աճ, որոնցից 511-ը տեղակայված է եղել կանխիկացման կետերում, գրանցելով 16.1% տարեկան աճ, իսկ 4347-ը` առևտրի կետերում` գրանցելով տարեկան 40.1% աճ: 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 853 բանկոմատ, գրարցելով տարեկան 34.3% աճ:
Նշենք, որ ArCa-ի մաժորիտար բաժնետրն է ՀՀ Կենտրոնական բանկը, խոշոր բաժնետերերն են` ACBA-Credit Agricole Bank-ը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 առևտրային բանկերին է պատկանում է բաժնետոմսերի 2%-ը: