Ուրբաթ, 16 Մարտի 2012 18:45
Անցած երկու շաբաթում բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կազմել է 53.3 մլրդ.դրամ, իսկ դոլարային վարկերի ծավալը` 94.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած երկու շաբաթում ¥փետրվարի 27-ից մարտի 11-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 94.1 մլն.ԱՄՆ դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մարտի 5-16-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 135 մլն.ԱՄՆ դոլար 388.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 136.6 մլն. ԱՄՆ դոլար 389.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 7.78 մլն.եվրո 509.6 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 23.3 մլն.եվրո, 512.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 887.6 մլն.ռուբլի, 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 143.5 մլն.ռուբլի 13.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 2.250 մլն. դոլար, 389.66 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
2012 թվականի մարտի 5-27-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 27.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 389.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մարտի 7-ին` 9.55, իսկ մարտի 12-ին և 14-ին բորսայում գործարքներ չեն իրականացվել: Այդ ժամանակահատվածում եվրոյով և ռուբլիով գործարքներ նույնպես չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: