Երեքշաբթի, 20 Մարտի 2012 18:59
2012 թվականի առաջին եռամսյակում սպառողների վստահությունը ընթացիկ պայմաների նկատմամբ դարձել է լավատեսական
ԱրմԻնֆո. 2012 թ. առաջին եռամսյակում սպառողների վստահության ինդեքսն աճել է 90.9%-ից մինչև 106.7%, իսկ տարեկան կտրվածքով` 97.6%-ից մինչև 103.5%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, սպառողների վստահության ինդեքսի տարեկան 3.5% աճին հետևել է 5.3% նվազումը, որը գրանցվել է նախորդ եռամսյակում:
Աղբյուրի համաձայն, ինդեքսի բաղադրիչնեչը` ընթացիկ պայմանների ինդեքսն այս եռամսյակ նկատելիորեն աճել է` 86.6%-ից մինչև 122.1%: Ընթացիկ պայմանների ինդեքսներից զգալի աճել են ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների ինդեքսները: Տնային տնտեսությունների խոշոր գնումներ իրականացնելու փաստի ինդեքսի 38.7%-ով աճին զուգահեռ արձանագրել ենք տնային տնտեսությունների եկամուտների ընդամենը 2.4%-ով աճ: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ինդեքսն աճել է 24.5%-ով:
Ապագա պայմանների ինդեքսը շարունակում է նվազել: Այս եռամսյակ այն նվազել է 7.4%-ովª նախորդ եռամսյակի 10.7% նվազման դիմաց: Ապագա պայմանները գնահատող ինդեքսներից ամենամեծ նվազումը գրանցվել է գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրականացնելու ակնկալիքի ինդեքսի գծովª շուրջ 11% (նախորդ եռամսյակի 7% նվազման դիմաց): ալիք եռամսյակում եկամուտների փոփոխության սպասումները նվազել են 8.9%-ով (նախորդ եռամսյակում այս սպասումների անկումն ավելի խորն էր` 17.2%): Մի փոքր նվազել է նաև գալիք եռամսյակում ընտանիքի զբաղվածության փոփոխության սպասման ինդեքսը (2.5%):
Նշենք, որ սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:
Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար:
Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը: