Երկուշաբթի, 26 Մարտի 2012 23:09
Կենսաթոշակային բարեփոխման հաջողությունը Հայաստանում կախված է երկրի տնտեսական վիճակից, կարծում է շվեդ մասնա•ետը
ԱրմԻնֆո. Շվեդիայի կենսաթոշակային հիմնադրամի ներկայացուցիչ Առնե Պոլսոնը կարծում է, որ բաշխիչ կենսաթոշակային համակար•ից կուտակային համակար•ի անցումը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Երևանում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինար-խորհրդակցության ընթացքում նա, մասնավորապես, նշել է, որ նոր համակար•ը ենթադրում է պետական ֆինանսավորման կրճատում կենսաթոշակների •ծով, ինչը չափազանց կարևոր է ֆինանսական ճ•նաժամի պայմաններում:
Ա.Պոլսոնը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխման հաջողությունը կախված է, •լխավորապես, երկրի տնտեսական վիճակից: Նոր համակար•ի անցնելիս կարևոր է մեղմել ֆինանսական ճ•նաժամի հետևանքները, ինչպես նաև բնակչությանն ապահովել աշխատանքով, ինչը թույլ կտա ձևավորել ապա•ա կենսաթոշակները:
Շվեդ մասնա•ետը տեղեկացրել է, որ իր երկրում համանման համակար•ի են անցել նախորդ դարի 80-ական թվականների սկզբին: Նա ընդ•ծել է, որ իր հայրենիքում համակար•ի ներդրումը պահանջել է երկար տարիներ, այդուհանդերձ, այդ •ործընթացը դվար չէ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Եվրահանձնաժողովի աջակցության ծրա•րի շրջանակում Երևանում մեկնարկած երկօրյա սեմինար-խորհրդակցությունն անռչվում է սոցապահովությանն ու կենսաթոշակային բարեփոխումներին: Այն կազմակերպել են Հայաստանի սոցապահովման պետական ծառայությունը և Սոցիալական բարեփոխումների մասին իրազեկման կենտրոնը` ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, USAID, Nasdaq OMX աջակցությամբ: