Հինգշաբթի, 29 Մարտի 2012 19:55
ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը կայցելի Բեյրութ
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է ՙՀայաստանի բանկային հատվածի նոր իրականություն՚ խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալոթյանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են ՙՀայաստանի ֆինանսական համակարգըª ընդլայնում, կայունություն՚ և ՙՀայաստանի բանկային համակարգըª զարգացումներ և միտումներ՚ թեմաները:
Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: