Ուրբաթ, 30 Մարտի 2012 17:48
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականի մարտին տարեկան կտրվածքով կազմել է 5.6 տոկոս
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականի մարտին տարեկան կտրվածքով կազմել է 5.6: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.98 դրամ/դոլար, 2011 թվականի մարտի 368.42 դրամ/դոլարի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մարտին տեղի ունեցած սպառողական գների 0.1% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.1% արժեզրկումով, իսկ 2012 թվականի մարտ-հունվար ամիսներին, 2.7% ինֆլյացիայի պայմաններում, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 1.5%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-մարտին ինֆլյացիան կազմել է 5.2%, իսկ հհ դրամի արժեզրկումը` 2.2%, իսկ միայն 2011-ի մարտին, համապատասխանաբար`0.8% և 0.9%: