Ուրբաթ, 30 Մարտի 2012 19:57
Հայաստանի տնտեսության մեջ իրականացված երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ավելի քան 41%-ը ներգրավվել են պետական մարմինների, իսկ 34%-ը` բանկերի միջոցով
ԱրմԻնֆո. Դեպի Հայաստանի տնտեսություն իրականացված օտարերկրյա ներդրումները կազմել են 1654 մլն.դոլար, գրանցելով 6.3% տարեկան աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ներգրավված օտարերկրյա ներդրումների կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են 813.3 մլն.դոլար, գրանցլով 15.1% տարեկան աճ: Միևնույն ժամանակ, այլ ներդրումները տարեկան կտրվածքով կրճատվել են 0,8%, մինչև $ 829,9 մլն., իսկ պորտֆելային ներդրումները` 11.7%, մինչև $ 10.8 մլն.: Հայաստանից ներդրումների արտահոսքը կազմել է $ 115,8 մլն., գրանցելով 22.4% տարեկան աճ:
Ըստ աղբյուրի, Հայաստանում կատարված ներդրումների ավելի քան 50%-ը կամ $ 830 մլն կազմել են վարկերը, որտեղ կարճաժամկետ վարկերը կազմել են $ 103,8 մլն., իսկ երկարաժամկետ $ 726,1 մլն: Օտարերկրյա երկարաժամկետ վարկերի ավելի քան 41%-ը ($ 284 մլն) ներգրավվել են պետական մարմինների, իսկ 34%-ը ($ 234,5 մլն)` բանկերի միջոցով:
Օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստանի տնտեսության մեջ (առանց պետական կառավարման և բանկային համակարգերի վարկերի) 2011 թվականին կազմել է $ 816,3 մլն, գրանցելով 16.2% տարեկան աճ, որից` օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են ($ 631 մլն), գրանցելով տարեկան 30.7% աճ: Առանց պրիվատիցիոն միջոցների օտարերկրյա ներդրումների ծավալը տնտեսության իրական հատվածում 2011-ին աճել է 16.2%, իսկ ՕՈՒՆ` 30.7%:
Հիշեցնենք, որ 2010 թվականին օտարերկրյա ներդրումների ներհոսքը դեպի Հայաստանի տնտեսություն կազմել է $1555,8 մլն, որից ՕՈՒՆ` $ 706,9 մլն, պորտֆելային ներդրումները` $12,23 մլն և այլ ներդրումները` $ 836,7 մլն.: Ներդրումների կազմում վարկերի բաժինը կազմել է մոտ 54%, որտեղ կարճաժամկետ վարկերը կազմել են $ 55,3 մլն, իսկ երկարաժամկետ վարկերը` ավելի քան $781,4 մլն.: Հյաստանի տնտեսությանն ուղղված երկարաժամկետ վարկերի ավելի քան 41%-ը ստացվել է պետական կառավարման մարմինների ($ 313,7 մլն) և մոտ 20%-ը` բանկերի միջոցով($ 150,3 մլն):