Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 14:38
Հայաստանում ախատավարձերի չափերով առաջատարներն են` ֆինանսական հատվածը, տեղեկատվության և կապի, ինչպես նաև լեռնարդյունաբերության ոլորտները
ԱրմԻնֆո. Աշխատավարձերի գծով ֆինանսական հատվածի հանդիսանում է առաջատարը Հայաստանում, որտեղ միջին աշխատավարձը 2012 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 281895 դրամ կամ 729 դոլար, գրանցելով 5.4% տարեկան աճ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, երկրորդ տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը` 251823 դրամ կամ 651 դոլար, տարեկան 5.8% աճով: Երրորդն է լեռնահումքային ոլորտը` 242496 դրամ կամ 627 դոլար, տարեկան 12.7% աճով: Ամենացածր աշխատավարձը գրանցվել է մշակույթի ոլորտում` 63854 դրամ կամ 165 դոլար, գրանցելով տարեկան 5.4% աճ: Աշխատավարձի ամենաբարձր տարեկան աճը արձանագրվել է գյուղատնտեսության և անտառտնտեսության ոլորտներում` 19.9%, իսկ ամենամեծ անկումը` շինարարության ոլորտում` 5.2% (մինչև 127465 դրամ, կամ 330 դոլար):
Մայրաքաղաքում միջին աշխատավարձը 2012-ի փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 122409 դրամ կամ 316 դոլար, գրանցելով 6.6% տարեկան աճ, որտեղ առաջատարը Կենտրոն համայնքն է` 140878 դրամ կամ 364 դոլար, գրանցելով տարեկան 7.2% աճ: Մարզերում միջին աշխատավարձը կազմել է մոտ 94493 դրամ 244 դոլար, գրանցելով տարեկան 6.7% աճ, ընդ որում, ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքում (առավելագույնը` Կապանում), Կոտայքի մարզում (առավելագույնը` Հրազդանում) և Արմավիրի մարզում (առավելագույնը` Արմավիրում):
Ընդհանուր առմամբ, միջին աշխատավարձը Հայաստանում 2012 թվականի փետրվարին աճել է 2.4%, իսկ տարեկան կտրվածքով ավելացել է 6.5%, մինչև 112.074 դրամ կամ 290 դոլար, մասնավորապես, բյուջետային կազմակերպություններում է միջին աշխատավարձը կազմել է 89927 դրամ կամ 233 դոլար, գրանցելով տարեկան 6.6% աճ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 138786 դրամ կամ 359 դոլար, գրանցելով տարեկան 6.1% աճ: