Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 15:13
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 407.9 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 407.9 մլն.դոլար կամ 158.2 մլրդ.դրամ, գրանցելով 11% տարեկան աճ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտաքին առևտրի հաշվեկիռը, FOB գներով (Free on Board) 2012-օ հունվար-փետրվարին կազմել է $778.1 մլն (301.8 մլրդ.դրամ), այդ թվում` արտահանման ծավալը կազմել է $185.1 մլն.կամ 71.8 մլրդ.դրամ (FOB գներով), իսկ ներմուծումը` $593 մլն.դոլար կամ 230 մլրդ դրամ է ¥SIF գներով): 2012 թվականի հունվար-փետրվարին արտաքին առևտրի հաշվեկշիռը (FOB գներով), ըստ նախնական տվյալների, կազմել է $316.6 մլն: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 11.6%, իսկ միայն փետրվարին` 24,2%: Մասնավորապես, հունվար-փետրվարին արտահանումն աճել է տարեկան կտրվածքով` 12.3%, իսկ միայն փետրվարին` 54.7%, իսկ ներմուծումը` համապատասխանաբար 11.4% և 16.1%:
2012 թվականի հունվար-փետրվարին Եվրամիության երկրների հետ առևտրի շրջանառությունը կազմել է $210,2 մլն.(ընդհանուր արտաքին առևտրի 27%-ը), տարեկան կտրվածքով նվազլով 8.5%: ՌՄ երկրների հետ բացասական սալդոն ավելացել է 12.4%, մինչև $62.6 մլն. Դեպխի ԵՄ երկրներ հունվար-փետրվարին արտահանման ծավալները կազմել են $73.8 մլն, իսկ ներմուծման ծավալները` $136.4 մլն.: Հեռավոր արտասահմանի հետ ապրանքաշրջանառությունը $324.3 մլն., գրանցելով տարեկան 25.3% աճ: Այս երկրների հետ բացասական սալդոն տարեկան կտրվածքով աճել է 16.3%, մինչև $182,1 մլն.: ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 16.9%, մինչև $243,6 մլն., իսկ առևտրի բացասական սալդոն աճել է 5.2%, կազմելով $163,2 մլն.: 2012-ի հունվար-փետրվարին ԱՊՀ երկրների հետ արտահանման ծավալը կազմել $40.2 մլն., տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 50,8%, իսկ ներմուծման ծավալը կազմել է $203,4 մլն., տարեկան կտրվածքով աճելով 11.9%:
2012-ի հունվար-փետրվարին հայկական ապրանքների հիմնական գնորդներն են եղել` Ռուսաստանը (ընդհանուր արտահանման 17.2%), երմանիան (9.6%),
Իրանը (9.2%), Նիդերլանդները (8.1%), Բուլղարիան (7.9%), Իսպանիան (6.7%),
Կանադան (6.6%), Բելգիան (6.5%), ԱՄՆ (6%), Վրաստանը (3.9%): Հիմնական մատակարարներ են եղել` Ռուսաստանը (29.2%` ընդհանուր ներմուծման), Չինաստանը (10.8%), երմանիան (5.6%), Իրանը (5.5%), ԱՄՆ (4.7%), Ուկրաինան (4.3%), Թուրքիան (3.9%), Ճապոնիան (3.1%): 2012-ի հունվար-փետրվարին տարեկան աճ է գրանցվել` սննդի արդյունաբերության գծով` 58.4%, մինչեւ $28,3 մլն., կենդանական ծագումով ապրանքների գծով` 39.1%, մինչև $2,3 մլն.: Ըն դորում, արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է հանքահումքային ապրանքների գծով` 51.9 մլն.դոլար, գրանցելով 8.2% տարեկան աճ, ոչ թանկարժեք մետաղների գծով` 47.7 մլն.դոլար, տարեկան 19.1% անկումով: Քիմիական արդյունաբերության ապրանքների արտահանման ծավալները հունվար-փետրվարին աճել են 17%, կազմելով $ 2 մլն.: Ներմուծման կազմում զգալի աճ է գրանցվել կենդանական ծագումով ապրանքների գծով` 50.6%, մինչև $18.2 մլն, իսկ ամենամեծ ծավալը` հանքահումքային ապրանքների գծով` $163,8 մլն. (տարեկան աճը` 22.9%):