Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 17:34
Հայաստանի դրամական բազան 2012 թվականի փետրվարին կրճատվել է 1.6 տոկոսով, մինչև 1.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի փետրվարին կրճատվել է 1.6%, 2012 թվականի մարտի 1-ին կազմելով 562.9 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան ավելացել է 16.8%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի փետրվարին, կրճատվել է 0.1%, մարտի 1-ին կազմելով 359.8 մլրդ.դրամ,գրամցելով տարեկան 15.2% աճ:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 27% կամ 152.2 մլրդ.դրամ, փետրվարին կրճատվելով 2.3%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 7.8%-ը կամ 43.8 մլրդ.դրամ, հաշվետու ամսում նվազելով 9.9%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ 2012 թվականի փետրվարին աճել է 2.1%, մինչև 417.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 1%:
Ներքին ակտիվների չափերը փետրվարին կրճատվել են 11%, մարտի 1-ին կազմելով 145 մլրդ.դրամ, տարեկան կտրվածով աճելով ավելի քան 2 անգամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 88.4 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում աճելով 0.8%: Բանկերի հանդեպ պահանջները փետրվարին կրճատվել են 17.7%, մինչև 98.7 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները փետրվարին կրճատվել են 77.2%, մինչև 6.5 մլրդ.դրամ: