Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 17:35
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի փետրավրին աճել է 1.6 տոկոսով, մինչև 2.9 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի փետրվարին աճել է 1.6%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 24.5%, մարտի 1-ի դրությամբ կազմելով 1.114 տրլն.դրամ կամ 2.9 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը փետրվարին աճել է 0.2%, տարեկան կտրվածքով աճելով 15.5%, 2012-ի մարտի 1-ին կազմելով 319.5 մլրդ.դրամ: Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 28% կամ 311.9 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 43.3% կամ 482.2 մլրդ.դրամ:
Հայաստանի դրամական զանգվածի կազմում արտաքին ակտիվները 2012 թվականի փետրվարին գրանցվել է 14.8 մլրդ.դրամ բացասական ցուցանիշով, ամսական կտրվածքով աճելով մոտ 2 անգամ, իսկ տարեկան կտրվածքով կրճատվելով 90%: Ներքին ակտիվներն աճլ են փետրվարին 2.2%, իսկ տարեկան կտրվածքով` 52.3%, մարտի 1-ինկազմելով 1.128 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 43.3 մլրդ.դրամ բազասական ցուցանիշով, փետրվարին աճելով 22.5%: Տնտեսության բաժինը կազմել է 1.4 տրլն. դրամ, փետրվարին աճելով 3.4%, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 809.9 մլրդ.դրամ, փետրվարին աճելով 3.5%, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 533 մլրդ.դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 20.7 մլրդ. դրամ, փետրվարին նվազելով 5.5%: